Ուղիղ եթեր
Wildberries-ը որոշել է ԵԱՏՄ երկրների և Ուզբեկստանի գործընկերների հետ հաշվարկներն իրականացնել ազգային արժույթներով
copy image url

Wildberries-ը որոշել է ԵԱՏՄ երկրների և Ուզբեկստանի գործընկերների հետ հաշվարկներն իրականացնել ազգային արժույթներով

Ավելին 2 տարի առաջ - 12:39 08-06-2022
Wildberries առցանց հարթակը որոշել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների և Ուզբեկստանի հետ հաշվարկներն իրականացնել ազգային արժույթներով։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հաղորդել են ընկերության մամուլի ծառայությունից։

«Wildberries առցանց հարթակը բիզնեսի միջազգային ներկայացուցիչների հետ հաշվարկները կիրականացնի նրանց ազգային արժույթներով»,- նշել են ընկերությունում:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Բելառուսի գործարարների հետ հաշվարկները կատարվելու են բելառուսական ռուբլով, Ղազախստանում, համապատասխանաբար, տենգեով, Հայաստանում՝ դրամով, Ղրղզստանում` սոմով, իսկ Ուզբեկստանում` սումով: Ընդ որում, աշխատանքի նոր սխեման կտարածվի ինչպես վաճառողների, այնպես էլ պատվերների առաքման կետերի սեփականատերերի վրա։

Մամուլի ծառայությունից հավելել են, որ փոփոխություններն ավելի թափանցիկ կդարձնեն հաշվարկները և կամրապնդեն ազգային արժույթները։ Իսկ ձեռնարկատերերը կկարողանան նվազեցնել փոխարժեքի փոփոխության և արժույթի փոխանակման անհրաժեշտության հետ կապված կորուստները: