Միտք Ներքին 4 տարի առաջ - 23:04 07-06-2022

Բանանը չէժանացավ, մոշ աճեցնողները անգլերեն չսովորեցին, հերթը կարտոֆիլաբույծներինն է

Երկու տարի առաջ Նիկոլ Փաշինյանը այցելել էր Կոտայքի մարզ՝ ծանոթանալու սուբվենցիոն ծրագրով իրականցվող ասֆալտապատման աշխատանքներին: Այցի ընթացքում էլ շրջել էր մարզի ջերմոցային տնտեսություն վարող բնակիչների հետ ու հայտնություն արածի նման հայտարարել, որ առանց անգլերենի մոշ աճեցնել հնարավոր չէ: Գուցե դա՞ է պատճառը, որ ըստ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տվյալների՝ այժմ ամենամեծ թվով քննություն հանձնողները հենց անգլերենից են` 5429: Թե նրանցից քանիսը կզբաղվեն մոշաբուծությամբ, առայժմ դժվար է կանխատեսել, երեւի Փաշինյանը համապատասխան հաշվարկներ ու փաստարկներ կունենա կամ նրա ֆանտաստ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Մոշը չգիտեմ, բայց բանան այդպես էլ չէժանացավ, չնայած 2018-ի հոկտեմբերին Հանրապետության հրապարակում Փաշինյանն ավետել էր, որ բանանի գներն իջել են, բանան ներկրելու մենաշնորհը՝ վերացվել:

Արմքոմեդին նույնիսկ հումոր էր արել, որ ի հավաստումն Փաշինյանի ասածի՝ այն ժամանակվա Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հավելել էր՝ 1000 դրամով նախկինում 6-7 բանան էինք գնում, այժմ 9-10 բանան կարելի է գնել։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ կանխատեսել էր, որ շատ մոտ ապագայում բնակչության մոտ կնկատվի կալիումի շեշտակի աճ՝ շնորհիվ էժան բանանի օգտագործման:

Իհարկե, այս ամենը հումոր է, բայց նախորդ տարվա համեմատ բանջարեղենի գնի 50%-անոց աճը իրականություն է եւ բնավ էլ ոչ ծիծաղելի: Կարտոֆիլն այնքան է թանկացել, որ կարելի է հյուր գնալիս վերցնել՝ մի տուփ շոկոլադի ու ծաղիկների փոխարեն: Ու քանի որ այսօր հայ հանրության ստամոքս-ուղեղ հատվածին ավելի շատ մտահոգում է կարտոֆիլի գինը եւ ոչ թե Արցախի ու Հայաստանի ապագան, չի բացառվում, որ Փաշինյանը կարտոֆիլագործությունը խթանելու նպատակով հիմա էլ առաջարկի իսպաներեն, քեչուա կամ այմարա սովորել, այսինքն՝ այն լեզուները, որով խոսում են կարտոֆիլի հայրենիք Չիլիում,Պերուում եւ Բոլիվիայում:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ