Ներքին 4 տարի առաջ - 19:51 07-06-2022

Վարչապետը հանձնարարականներ է տվել Երևանում ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի կազմակերպման վերաբերյալ

Հունիսի 9-10-ը Երևանում տեղի է ունենալու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտգործնախարարների խորհրդի հերթական նիստը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարականներ է տվել համապատասխան պետական գերատեսչությունների և ծառայությունների ղեկավարներին նիստի պատշաճ կազմակերպման վերաբերյալ:

Ըստ վարչապետի հունիսի 7-ի 651 – Ա որոշման, որը հրապարակվել է կառավարության e-gov.am կայքում, ՀՀ արտգործնախարարը և ՀՀ ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության պետը ապահովելու են ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի կազմակերպչական աշխատանքների կատարումը պատշաճ մակարդակով, նախապատրաստելու են նիստի ծրագիրը և ապահովելու են ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը:

Պետական պահպանության ծառայության պետին հանձնարարված է ապահովել հյուրերի անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում և հատկացնել ուղեկցող անձնակազմեր, ոստիկանության պետին՝ նիստի անցկացման վայրերում հասարակական կարգի պահպանումը և ճանապարհային ոստիկանության անձնակազմերի հատկացումը ուղեկցության համար:

Արտակարգ իրավիճակների նախարարը կապահովի փրկարար ծառայության շուրջօրյա հերթապահությունը միջոցառման անցկացման վայրում, քաղավիացիայի կոմիտեի նախագահը՝ նիստի շրջանակներում Հայաստան ժամանող հատուկ չվերթերի սպասարկումը և «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում պաշտոնական պատվիրակությունների դիմավորումն ու ճանապարհումը:

Իսկ նիստի կազմակերպման և անցկացման, պատվիրակությունների կեցության, միջոցառման անցկացման համար սրահների վարձակալության և կահավորման, արարողակարգային միջոցառումների և նախապատրաստական այլ աշխատանքների հետ կապված ծախսերն արվելու են 2022 թ. պետբյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն ՀՀ վարչապետի աշխատակազմի, ՀՀ ԱԳՆ-ի և ՀՀ ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հաշվետվությունների: Ֆինանսական մասով կազմակերպչական հարցերի ապահովումը հանձնարարված է ֆինանսների նախարարին:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից