Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:20 07-06-2022

Մարզերում իրականացվել է երկու անգամ ավելի քիչ կրծքագեղձի մամոգրաֆիկ հետազոտություն. պատգամավոր

Աժ մշտական հանձնաժողովի համատեղ նիստում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացնում է 2021 թվականի ծրագրերը և դրանց կատարողականը։

Հարցուպատասխանի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանի հարց տվել, թե 2021 թվականին ձեռք բերված պատվաստանյութերի չափը պլանավորվածի համեմատ 592-ից աճել է 1 մլն 845-ի, իսկ միջոցառման վրա կատարված ծախսերը կազմել են 2 մլրդ-ից աճել է 7մլրդ, ինչո՞վ է դա պայմանավորված․ «Թափանցիկության առումով՝ տեսակների, չափաբաժինների, մնացորդների առումով, ինչո՞ւ չէ, ժամկետանց չափաբաժինների քանակը ավելի պարզ պետք է լինի։ Դուք նաև նշեցիք, որ համակարգիչներ նույնպես ձեռք են բերվելու, բայց 2021 թվականի ճշտված պլանի համեմատությամբ՝ Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերում 50-67 տարեկան կանանց շրջանում իրականացվել է երկու անգամ ավելի քիչ կրծքագեղձի ամոգրաֆիկ հետազոտություն»։

Ի պատասխան՝ նախարարն ասաց. «Նախ, պետք է ասեմ, որ ընթացիկ հաշվետվություններ մենք հանրությանը ներկայացնում ենք, անգամ՝ նվիրատվություն ստացած պատվաստանյութերի մասով։ Բանակցությունների արդյունքում Չինաստանից ներկրվող պատվաստանյութերի մասով մենք կարողացանք հասնել նրան, որ զեղչ կիրառվեց ՀՀ-ի համար, և կարծում ենք, որ դա շատ կարևոր ու անհրաժեշտ էր։ Իսկ կիրառված պատվաստանյութերի քանակի մասով կարող եմ ասել, որ խոտանվում են ժամկետանց լինելու մասով, մենք առանձին հաշվետվություն ներկայացնում ենք։ 2020 թվականին պատվաստանյութերի որս էր գնում, մենք շատ ակտիվ աշխատում էինք նվիրատվություննների մասով, և ում հետ հանրավոր է, աշխատում ու բանակցում էինք և ձեռք էինք բերում պայմանավորվածություններ, որովհետև վստահ չէինք, որ եթե երեք հոգու հետ բանացեինք, ապա երեքի հետ էլ կլինի ի վերջո ստանալ այդ պատվաստանյութերը, ի վերջո՝ մենք բանակցում էինք հնարավորինս բոլորի հետ։ Մենք հավելյալ նաև քովիդի պատվաստանյութերն ենք առել, իսկ սկրինինգային ծրագրերի հետ կապված՝ մամոգրաֆիկ շարժական կայանի ձեռքբերումից հետո 2020 թվականին լոգիստիկ բոլոր շղթաները խաթարվել էին, և տվյալ մեքենան ՀՀ հասավ ամիսներ ուշացումով»։

Մանրամասն՝ տեսանյութում։




Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
09:57 Հնդկաստանի մայրաքաղաքի բազմահարկ շենքերից մեկում hրդեհ է բռնկվել. զոհեր ու վիրավորներ կան
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է