Ավելին 4 տարի առաջ - 12:14 07-06-2022

Հիլարի Քլինթոնը բրիտանական նավահանգստային քաղաքում ձուկ և և չիպս է կերել

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Անգլիայի հյուսիս-արևելքում գտնվող Սաութ Շիլդս քաղաքի ռեստորաններից մեկում ձուկ և չիպս, նաև ծովախեցգետին է ճաշակել, գրում է The Mirror-ը։

Հիլարի Քլինթոնը Colmans-ում ընթրել է Սաութ Շիլդսում դասախոսություն կարդալուց հետո: Նա հաստատություն է մտել տեղի խորհրդարանի նախկին պատգամավոր Դեյվիդ Միլիբենդի և ԱՄՆ-ի գաղտնի ծառայության մի քանի գործակալների հետ: Ըստ ռեստորանի սեփականատեր 29-ամյա Ռիչարդ Քոլման Օրդի, 100-ամյա պատմություն ունեցող ընտանեկան ռեստորանում ճանաչված քաղաքական գործչին ողջունելը խիստ անսովոր է եղել:

«Նա հիանալի ժամանակ անցկացրեց,- ասել է ռեստորատորը լրագրողներին:- Աշխույժ շփվում էր բոլոր հյուրերի հետ և շատ քաղաքավարի էր անձնակազմի հանդեպ: Նախ նա տեղական ծովախեցգետնից պատրաստված աղցան համտեսեց, ապա մեր դասական կարտոֆիլով ձուկը, նրան այնքան դուր եկավ թարթար սոուսը, որ նա կրկին պատվիրեց»:

Ինչպես նշում է Ռիչարդ Քոլման Օրդը, նա հայտնի հյուրերից ընթրիքի համար գումար չի վերցրել, իսկ ընդհանրապես ծովախեցգետնով ուտեստն արժե 12.95 ֆունտ ստեռրլինգ, նույն գինն ունեն նաև ձուկն ու չիպսը: Ռեստորանի տիրոջը նախապես զգուշացրել են Հիլարի Քլինթոնի այցելության մասին: ԱՄՆ գաղտնի ծառայություններից բացի շենքը հսկվել է նաև բրիտանական ոստիկանության կողմից։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը