Մամուլ 4 տարի առաջ - 08:22 07-06-2022

Նախարար Պապիկյանն այնքան պարապ է, որ զբաղվում է նախընտրական քարոզարշավներով․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Թվում էր, թե հետպատերազմական Հայաստանում պաշտպանության նախարարը քիթ սրբելու ժամանակ չպետք է ունենա՝ անվտանգային բազում խնդիրներ, պատերազմի հետեւանքով եռապատկված սահմանները կահավորված չեն, վրանների ու անվադողերի հույսին ենք։ Բանակի ղեկավարությունը պետք է աշխատեր 24/7 ռեժիմով, սակայն ԶՈՒ ԳՇ-ն դեռ պետ չունի, իսկ նախարար Սուրեն Պապիկյանն այնքան պարապ է, որ զբաղվում է նախընտրական քարոզարշավներով, ներկուսակցական աշխատանքով։

Հանգստյան օրերին Պապիկյանը ՔՊ ակտիվի հետ այցելել է Տավուշի մարզի Իջեւան համայնք եւ մասնակցել տեղի տարածքային կազմակերպության նիստին, որի ժամանակ ընտրվել է ՔՊ տարածքային կազմակերպության խորհուրդ։ Ինչպես հայտնի է, ՔՊ-ն՝ ՀՀԿ-ի օրինակով, վարչությունից բացի, նոր մարմին է ձեւավորում՝ կուսակցական խորհուրդ։

Մինչեւ սեպտեմբերի համագումարը այդ մարմինը պետք է ձեւավորվի, իսկ դրանից առաջ պետք է նախ տարածքային խորհուրդներ ձեւավորվեն։

Հիշեցնենք, որ Պապիկյանը Փառուխի դեպքերի ժամանակ էլ մասնակցում էր Գարիկ Սարգսյանի նախընտրական քարոզարշավին։

Մանրաամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել