Ամերիկացի ռեփեր 50 Cent-ը ծաղրել է 63-ամյա Մադոննայի անկեղծ լուսանկարը և նրան համեմատել այլմորակայինի հետ։ Արտիստը երգչուհու լուսանկարները հրապարակել է իր Ինստագրամի էջում։
Նկարում երգչուհին անկողնում է՝ արևապաշտպան ակնոցով։ 50 Cent նրա լուսանկարի հետ հումանոիդների լուսանկարներ է հրապարակել՝ ակնարկելով նրանց նմանությունը։
«Հույս ունեմ՝ նկարների հեղինակը նրա երեխաները չեն։ Ինչ-որ մեկդ ասեք նրան, որ հանդարտվի 63 տարեկանում»,- գրել է ամերիկացի ռեփերը։ Ոմանք գնահատել են ռեփերի հումորը, սակայն հետևորդների մի մասն էլ մեղադրել է նրան էյջիզմի և կանանց հանդեպ ատելության մեջ։