Ուղիղ եթեր
Ավելին 4 տարի առաջ - 21:59 06-06-2022

Բժիշկը խոսել է հայտնի դեղամիջոցի օգտակար հատկությունների մասին

Մանկաբույժ-իմունոլոգ Անդրեյ Պրոդեուսը խոսել է դեղամիջոցի մասին, որը նվազեցնում է թրոմբոզի առաջացման վտանգը։ Նրա խոսքով, նման օգտակար հատկություն ունի ասպիրինը. Համապատասխան հրապարակումը հայտնվել է երկուշաբթի՝ հունիսի 6-ին, նրա Telegram ալիքում։

«Ասպիրինը մեզ համար միայն սրտի դեղամիջոց չէ: Ասպիրինը նաև դեղամիջոց է, որն օգնում է իմունային համակարգին»,- ասել է Պրոդեուսը: Բժշկի խոսքով՝ այս հանրաճանաչ դեղամիջոցը թույլ չի տալիս թրոմբոցիտներին միմյանց կպչել և դրանով իսկ կանխում է թրոմբոզի զարգացումը։ Նա նշել է, որ այս դեղամիջոցը նվազեցնում է ինֆարկտի և ինսուլտի հավանականությունը։

Բացի այդ, ասպիրինը կարող է պաշտպանել քաղցկեղից, ավելացրել է Պրոդեուսը: «Ասպիրինի օգտագործումը ցույց է տվել, որ ասպիրինը կանխում է բազմաթիվ ուռուցքների մետաստազավորումը: Սա չափազանց կարևոր է։ Ցավոք սրտի, ասպիրինի այս հատկանիշը թերագնահատված է, թեև բժշկության մեջ այն հայտնի է և շատ կարևոր է տարիքով մարդկանց համար»,- ընդգծել է իմունոլոգը։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք