Ավելին 4 տարի առաջ - 20:31 06-06-2022

Կեղծ օգտահաշիվների վերաբերյալ տվյալներ չստանալու դեպքում Մասկը չի գնի Twitter-ը․ Reuters

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը հայտնել է, որ կարող է հրաժարվել Twitter-ը ձեռք բերելուց, եթե ընկերության ղեկավարությունը իրեն տեղեկատվություն չտրամադրի համանուն սոցցանցում կեղծ օգտահաշիվների քանակի վերաբերյալ։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով գործարարի փաստաբանների ուղարկած նամակը։

Reuters-ի փոխանցմամբ՝ նամակում ասվում է, որ Twitter-ը «էականորեն խախտում է» իր պարտավորությունները, և Մասկն իրեն իրավունք է վերապահում խզել ընկերության գնման վերաբերյալ պայմանագիրը։

«Մասկը կարծում է, որ Twitter-ը բացահայտորեն հրաժարվում է կատարել [ընկերության] գնման պայմանագրով նախատեսված իր պարտավորությունները, ինչը լրացուցիչ կասկածներ է առաջացնում, որ ընկերությունը թաքցնում է պահանջվող տվյալները՝ մտահոգված լինելով, թե Մասկի կողմից այդ տվյալների վերլուծությունն ինչ կբացահայտի», - ասվում է նամակում։ «Մասկը կարծում է, որ ընկերությունն ակտիվորեն խաթարում է տեղեկատվության ստանալու իր իրավունքները», - ասվում է Մասկի հայտարարության մեջ:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից