Ավելին 4 տարի առաջ - 19:59 06-06-2022

Ժիրինովսկիի MercedesBenz-ի սեփականատերը կրկնապատկել է դրա գինը

ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկիին պատկանած Mercedes-Benz S-Class Pullman լիմուզինի սեփականատերը Gazeta.ru-ի թղթակցին հայտնել է, որ բարձրացրել է ավտոմեքենայի գինը՝ դրա շուրջ մեծ աղմուկի պատճառով։

«Մեքենայի արժեքը արդիական է, և ես սպասում եմ իրական գնորդի, ով պատրաստ կլինի վճարել պահանջվող գումարը։ Շատ առաջարկներ եմ ստանում մեքենան ավելի էժան վաճառելու համար։ Առավելագույն գումարը, որից այսօր պատրաստ են բաժանվել պոտենցիալ գնորդները, 3,5 միլիոն ռուբլի է», - ասել է վաճառողը:

Լիմուզինի վաճառքի գովազդը Auto.ru-ում հայտնվել էր մեկ շաբաթ առաջ։ Մեքենայի սեփականատերը նախատեսում էր վաճառել այն 2,5 միլիոն ռուբլիով, սակայն հունիսի 4-ին դրա արժեքը բարձրացրել է՝ հասցնելով 5 միլիոն ռուբլու։

Mercedes-Benz S-Class Pullman-ի վազքը 155000 կմ է։ Մեքենան համալրված է 5,8 լիտրանոց բենզինային շարժիչով՝ 367 ձիաուժ հզորությամբ և ավտոմատ փոխանցման տուփով: