Ուղիղ եթեր
Տեսանյութ Ներքին 1 տարի առաջ - 16:48 06-06-2022

Իշխանության նպատակն է, որ թոշակառուները շուտ մեռնեն, չգիտեմ՝ ով է այն հիմար թոշակառուն, որ դրանց ձայն է տալիս. թոշակառու

Լիլիթ Հարությունյան

Լրագրող

«Թող հայտարարագրեն, դա երևի հետապնդում է նպատակ, որ անաշխատ եկամուտների հարցը պարզաբանեն»։ Այս մասին այսօր oragir.news-ի հետ զրույցում ասաց մի քաղաքացի՝ պատասխանելով այն հարցին, թե պատրաստվո՞ւմ է եկամուտները հայտարարագրել։

«Որ էդպես մտածում են այդ եկամուտների հարցով, չեն ասում՝ էտ թոշակառուների եկամուտն ի՞նչ է, կյանքը այս 3-4 տարվա ընթացքում թանկացել է առնվազն 50 տոկոսով, մարդկանց կենսամակարդակը իջել է, հատկապես՝ թոշակառուներինը։ Իրենց աշխատավարձերը բարձրացնում, պարգևատրումներ են անում, որպեսզի իշխանավորների պաշտպանները այս այլանդակությունները անեն մարդկանց նկատմամբ, թոշակառուների մասին չի մտածում։ Ասում է՝ թոշակառուները շատ են, մնացած խմբերը՝ քիչ, նրանցը բարձրացնում ենք, մնացածինը՝ ոչ։ Տո սրիկայի՛ մեկը, թոշակառուն մարդ չի՞, աղքատների թիվը հանրապետությունում 25 տոկոսով աճել է»,- ասաց քաղաքացին՝ դժգոհելով իշխանության վերաբերմունքից թոշակառուների նկատմամբ։

Մեր զրուցակիցը նաև հայտնեց, որ իր ստացած թոշակը չի բավարարում իր ծախսերի, նորմալ սննդի համար․ «Ես ստանում եմ 60 հազար, որից 8-10 հազար տալիս եմ կոմունալներին, 8-10 տալիս եմ դեղերին, հա՛, շոր էլ չեմ առնում, դուրս է գալիս, որ ես օրական 800-1000 դրամով եմ ապրում։ Իշխանությունը մտածո՞ւմ է այդ մարդկանց մասին, թե՞ իր մտքում էն է, որ այդ թոշակառուները ինչքան շուտ մեռնեն, այնքան լավ, ինչքան հնարավոր է՝ վատացնենք կյանքները, որ շուտ գնան։ Սա է այս իշխանության վերաբերմունքը իր ժողովրդի նկատմամբ»։ Մանրամասն՝ տեսանյութում․