Ներքին 4 տարի առաջ - 10:06 04-06-2022

Ոստիկանի թանին ոչ ոք թթու էլ չի ասում․ Ռուբեն Մելիքյան

1) ՈՉ ՄԻ կադր չկա, որը պատկերեր ցուցարարների կողմից ոստիկանների նկատմամբ բռնություն։
2) ԲԱԶՄԱԹԻՎ կադրեր կան, որոնք պատկերում են ոստիկանների կողմից ցուցարարների նկատմամբ բռնություն։
3) Կան կադրեր, որ պատկերում են, թե ինչպես են ոստիկանները լուսաձայնային նռնակ նետում այլ ոստիկանների վրա։

Այս մասին հայտնում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը իր ֆեյսբուքյան էջում։ Նա հավելում է․ «Ու այս պայմաններում՝
— քրգործ է հարուցվում 225 հոդվածով՝ զանգվածային անկարգություններ (հիշե՛նք նեռի հայտնի «սիրտս փառավորվում է» բառերը)
— ձերբակալվում են 12 (կամ ավել) ցուցարարներ, նրանց մի մասը՝ դաժան բռնության ենթարկված վիճակով
— վայրագություն կատարած ոչ մի ոստիկան ոչ միայն չի ձերբակալվում, այլև նրանց թանին ոչ ոք թթու էլ չի ասում…

ՀԳ. Սրա՛նք են «մաթեմատիկական ճշմարտությունները», իսկ ով պնդում է հակառակը՝ թուրքական շահերի սպասարկու «բոլոր հարցերի փորձագետ» է»։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց