Մամուլ 4 տարի առաջ - 09:04 04-06-2022

Առավոտյան՝ փողը, երեկոյան՝ աթոռները. ի՞նչ են առաջարկել իշխանությունները Մոսկվային․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.
«Փաստ» թերթի տեղեկություններով, ներքին իրավիճակից խիստ անհանգստացած Նիկոլ Փաշինյանը օրերս արտգործնախարար Արարատ Միրզոյանի միջոցով յուրատեսակ «գործարք» է առաջարկել Մոսկվային։
Ի մասնավորի, առաջարկի բնույթն այն է, որ եթե հունիսի 10-ին Երևան ժամանող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը բացահայտ աջակցություն հայտնի գործող կառավարությանը, ավելին՝ որոշակի «դոզայով» քննադատություն հնչեցնի ընդդիմության հասցեին, ապա Փաշինյանը, «գցելով» ամերիկացիներին, ռուսների առջև կբացի բոլոր կենսալաբորատորիաների «դռները»։
Կառավարության մեր աղբյուրը տեղեկացնում է, որ ՌԴ-ից երեկվա դրությամբ դեռ վերջնական պատասխան չէր ստացվել, սակայն Միրզոյանին հասկացրել են, որ եթե նույնիսկ գործարքը տեղի ունենա, ապա պետք է լինի հակառակ հերթականությամբ՝ սկզբից՝ լաբորատորիաները, հետո՝ քննադատությունը։ Համարյա հայտնի ֆիլմի նման՝ առավոտյան՝ փողը, երեկոյան՝ աթոռները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը

Ձեզ գուցե հետաքրքրի