Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 23:42 03-06-2022

Ճիշտ չի՞ լինի շարունակել քաղաքը պարալիզացնելու գործը՝ առանց պատգամավորական անձեռնմխելիության․ Բաբկեն Թունյան

«Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառել է․

««Ժողովուրդն այսօր փաստեց, որ խորհրդարան չկա, կառավարություն չկա, երկրում իշխանություն չկա, իշխանությունն այս հրապարակում է և ժողովուրդն է». Իշխան Սաղաթելյան
Պարոնայք ցուցարարներ, եթե ժողովուրդը ձեզ համար ցույցերին մասնակցող մի քանի հազար հոգին են, ու դուք այդ ժողովրդին եք հղում անում, ուրեմն եկեք մի քիչ տրամաբանենք.

Սիլլոգիզմ

1. Ժողովուրդը փաստում է, որ Հայաստանում խորհրդարան չկա:

2. Եթե խորհրդարան չկա, չեն կարող լինել խորհրդարանի պատգամավորներ, այդ թվում՝ փոխնախագահներ:

3. Հետևաբար, ժողովուրդը փաստում է, որ «Հայաստան» խմբակցության անդամները պատգամավոր չեն, Իշխան Սաղաթելյանն էլ ԱԺ փոխնախագահ չի:

Ոնց որ թե տրամաբանական շեղում չկա չէ՞:

Այդ դեպքում ճիշտ չի՞ լինի համաձայնել ժողովրդի հետ ու շարունակել քաղաքը պարալիզացնելու գործը՝ առանց պատգամավորական անձեռնմխելիության»:

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան