Ավելին 4 տարի առաջ - 18:43 03-06-2022

ԱՄՆ-ում շան բարձր հաչոցը ճանաչվել է օրենքի խախտում

ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի Գրեհեմ շրջանը շների բարձր հաչոցը համարել է լռության տեղական օրենքի խախտում։ Այս մասին հաղորդում է WRAL-ը։

Տեղական օրենքի նորմը ենթադրում է, որ բարձրության սահմանված սահմանները գերազանցող ձայնը պետք է հիմնավորված լինի ըստ անհրաժեշտության:

Համաձայն շրջանային դատախազի որոշման՝ Լեո անունով յոթամյա մեծ շան հաչոցը ճանաչվում է այս նորմի խախտում։

Նշվում է, որ շան տերերին առաջարկվել է փոխզիջումային լուծում՝ ձայնալարերի հեռացում։

Կենդանիների տերերը հայտնել են, որ դժգոհ են տեղի իշխանությունների որոշումից և մտադիր են հետագայում դատի տալ։