Քանդակագործնե՛ր, վաղը ու՞մ արձանն եք կառուցելու՝ Աթաթուրքի՞, Էրդողանի՞, թե՞ Ալիևի. ինչո՞ւ ձեր ժողովրդի կողքին չեք. Աշոտ (Երկաթ) Մինասյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:10 03-06-2022
Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության հանրահավաքի ընթացքում ելույթ ունեցող Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ (Երկաթ) Մինասյանը հայտնեց, որ ուզում է պատմել դարի ամենամեծ զավեշտի մասին.

«Խլուրդները, խավարամիտները, խավարասերները, ովքեր գետնի տակ թաքնվում են, այսօր մեր ժողովրդին խաբում են՝ իբր տիեզերք ենք թռել։ Այդ ո՞վ է այդ տիեզերագնացը, իրենց չկայացած առաջնորդը։ Իմ կոչն ուզում եմ ընդունելի լինի այն բոլոր մարդկանց համար, ովքեր հարյուրամյակ շարունակ ծափահարել են իրենց հերոսներին, ովքեր ընդունել են իրենց հերոսներին, ես կոչ եմ անում այն մարդկանց, ովքեր այդ հերոսապատումը կերտել են, իմ ժողովրդի ծոցից դուրս եկած այն բոլորը, ովքեր աշխարհի տարբեր հատվածներում ՝ եվրոպաներում և Օլիմպիական չեմպիոնատներում կերտել են հաղթանակ և իրենց ուսերի վրա տարել հայկական դրոշը։ Ես ուզում եմ, որ նրանք այսօր լինեն այս հարթակում՝ իրենց դրոշներով հանդերձ, վաղը , եթե իրենք չեկան, ո՞ւմ դրոշն են բարձրացնելու իրենց ուսերին՝ Ադրբեջանի՞, Թուրքիայի՞, թե՞ Թուրանի»։

Մինասյանի խոսքով՝ որպես առաջին քրիստոնյա ազգ՝ այսօր տեղադրում ենք Քրիստոսի արձանը. «Ես հարց եմ ուզում տալ․ դո՛ւք, հարգելի՛ խաչքարագործներ, քանդակագործներ, հարգելի՛ քարագործներ, վաղը ո՞ւմ արձանն եք կառուցելու՝ Աթաթուրքի՞, Էրդողանի՞, թե՞ Ալիևի, ինչո՞ւ դուք այստեղ չեք։ Ինչո՞ւ ձեր ժողովրդի կողքին չեք։ Խոսքս ուղղում եմ լեզվաբաններին, պատմաբաններին, ովքեր դասավանդում են․ վաղը ի՞նչ պատմություն և ի՞նչ լեզվի մասին է խոսքը, եթե ձեզ պարտադրելու են թուրքերեն լեզու։ Ավելի լավ է՝ եղեք այստեղ կամ պարապեք թուրքերեն, որ դասավանդեք համապատասխան բուհերում։ Խոսքս ուղղում եմ նկարիչներին։ Դուք վաղը ո՞ւմ եք նկարելու, ո՞ւմ է պետք ձեր Մասիսը։ Դուք հիմա որ երգում եք «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ», վաղը ո՞նց եք երգելու՝ «Տեսնեմ Արցախը ու նոր մեռնե՞մ, տեսնեմ Սյունիքը ու նոր մեռնե՞մ, թե՞ Հայաստանը, ու նոր մեռնեմ։ Ու՞մ են պետք ձեր երգերը»։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ԱԺ արտահերթ նիստ են հրավիրել։ Խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունները նիստը նախաձեռնել են հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների խնդիրը քննարկելու նպատակով։ Իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հայտարարել է՝ չի տրվելու ընդդիմության քաղաքական շանտաժին և չի մասնակցելու ԱԺ արտահերթ նիստին։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:27 «Հայկական ավիաուղիներ»-ի օդանավերը հանձնվել են թուրքական Southwind Airlines-ին․ Հետք
22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
15:54 Արցախի կորստից, ըդքան երեխու զոհվելուց ըդպես չխառնվան իրար, ինչքան էս ընտրություններին. Գյումրիի քաղաքապետ
18:00 Ըստ էության․ Տեղական ինքնակառավարման մարմինների առաջարկվող օրենքն ավելի վատն է
17:50 Ով փող ունի, նա է գնումներ կատարում․ Զատիկի եռուզեռը՝ շուկայում
17:43 Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Սուրբ Հարության տոնի կապակցությամբ
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
15:46 Ինչքան էլ տարբեր լինենք, միասնական ու դեմ ենք դավաճանական պահվածքին. Կարեն Սիմոնյանի պատասխանը` Սարիկ Մինասյանին