Տեղյակ չեմ, որ Ռոբերտ Քոչարյանի հետ լուսանկարվելու համար աշխատակցին հանել են աշխատանքից. սոցապնախարար
copy image url

Տեղյակ չեմ, որ Ռոբերտ Քոչարյանի հետ լուսանկարվելու համար աշխատակցին հանել են աշխատանքից. սոցապնախարար

Ներքին 2 տարի առաջ - 13:58 03-06-2022
ԱԺ մշտական հանձնաժողովի նիստից հետո սոցապնախարար Նարեկ Մկրտչյանը, պատասխանելով լրագրողների հարցին, թե կա՞ հատուկ ծրագիր, որով հնարավորություն է տրվում Արցախի՝ տարբեր տեղերից տեղահանված քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու համար մի շարք ծրագրեր են իրականացնել, ասաց․ «Չկա մի ծրագիր Արցախի հետ կապված, որը չիրականացվի Արցախի կառավարության հետ համագործակցության արդյունքում»։

Factor.tv-ի լրագրողի հարցին, որ սոցապնախարարության արդեն նախկին աշխատակից ազատվել է աշխատանքից՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ լուսանկարվելու համար, ըստ որում՝ լուսանկարը ոչ թե ինքն է հրապարակել, այլ իրադարձությունը լուսաբանող լրատվամիջոցը, նախարարը պատասխանեց.

«Ես տեղյակ չեմ, որ որեւէ մեկին քաղաքական հետապնդման ենթարկի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը կամ Միասնական սոցիալական ծառայությունը: Երկրում բոլորն էլ ունեն ազատ կարծիք եւ կամք արտահայտելու հնարավորություն: Կոնկրետ այդ դեպքով ես խորհուրդ եմ տալիս դիմել նախարարություն կամ Միասնական սոցիալական ծառայություն եւ ստանալ պարզաբանում: Հավաստիացնում եմ, որ առնվազն ես տեղյակ չեմ որեւէ մի դեպքի, երբ քաղաքական դիրքորոշման պատճառով որեւէ մեկը գործից ազատված լինի: Ի վերջո, եթե մեկին անհիմն, քաղաքական դիրքորոշման համար ազատել են, քաղաքացին կարող է դիմել դատարան: Մենք նաեւ այն գերատեսչությունն ենք, որը հետեւում է աշխատողների իրավունքների պաշտպանությանը, եւ տաօրինակ է նման հայտարարություն լսելը: Իմ հավաստիացումն է, որ նման դեպք չկա»։

Ամենից շատ դիտված