Ռուսական ավիաընկերությունների ինքնաթիռների անձնակազմերը կարգազանցների դեմ կարող են օգտագործել հատուկ միջոցներ՝ պլաստիկ ձեռնաշղթաներ և նեյլոնե գոտիներ։
Որոշումն ուժի մեջ է լինելու 2022 թվականի սեպտեմբերից մինչև 2028 թվականի սեպտեմբեր: Այն կարգավորում է անձնակազմի գործողությունների կանոնները՝ օդանավում ուղևորների կողմից ապօրինի գործողությունների դեպքում։
Նախքան հատուկ սմիջոցներ օգտագործելը, պետք է փորձել հանգստացնել ուղեւորին այլ կերպ։ Մասնավորապես, օրինախախտի հետ պետք է փորձի խոսել օդանավի հրամանատարը։