Վաղը Մոսկվայում տեղի կունենա ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի նիստը
copy image url

Վաղը Մոսկվայում տեղի կունենա ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի նիստը

Ներքին 2 տարի առաջ - 19:06 02-06-2022
Վաղը՝ հունիսի 3-ին, Մոսկվայում տեղի կունենա տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի հերթական նիստը։

Այս մասին NEWS.am-ին հայտնել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։

Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի փոխվարչապետերի համանախագահությամբ ձեւավորված աշխատանքային խումբը վերջին անգամ հանդիպել էր 2021թ. դեկտեմբերին։

Ինչ վերաբերում է սահմանազատման եւ անվտանգության հարցերով Հայաստանի եւ Ադրբեջանի հանձնաժողովների հաջորդ հանդիպմանը, որը նույնպես պետք է տեղի ունենա Մոսկվայում, հանդիպման օրը դեռ չի հաղորդվում։