Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 17:57 02-06-2022

Հունաստանի ազգային պաշտպանության փոխնախարարն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Հունիսի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց աշխատանքային այցով Հայաստան ժամանած Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության փոխնախարար Նիկոս Հարդալիասին և նրա գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ՀՀ ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանի։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր ուրախությունը հայտնեց երկու երկրների ռազմական գերատեսչությունների միջև ձևավորված սերտ փոխգործակցության առնչությամբ։ Անդրադարձ կատարելով տարածաշրջանում տիրող բարդ իրավիճակին՝ Նորին Սրբությունն իր մտահոգությունն արտահայտեց Հայաստանի և Արցախի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունների և չդադարող սպառնալիքների առնչությամբ։ Այս առիթով Հայոց Հովվապետը վստահություն հայտնեց, որ ՀՀ Զինված ուժերը կկարողանան ոգի և կամք դրսևորել կանխելու Ադրբեջանի ռազմատենչ նկրտումները։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ի դեմս պրն․Նիկոս Հարդալիասի, իր երախտագիտությունը հայտնեց Հունաստանի իշխանություններին և ժողովրդին Արցախյան պատերազմի ծանր օրերին Հայաստանին ցուցաբերած եղբայրական զորակցության և աջակցության համար։

Հունաստանի ազգային պաշտպանության փոխնախարարը, շնորհակալություն հայտնելով Նորին Սրբությանը ջերմ ընդունելության համար, ընդգծեց, որ հայ և հույն ժողովուրդների բարեկամությունը գալիս է դարերի խորքից։ Տիար Նիկոս Հարդալիասը, անդրադառնալով հայ-հունական ռազմական համագործակցությանը, նշեց, որ Հունաստանի պաշտպանության նախարարությունը պատրաստակամ է ամեն ջանք ներդնելու այն առավել խորացնելու համար և աջակցելու Հայաստանին առկա մարտահրավերների հաղթահարման գործում։

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց միջեկեղեցական փոխհարաբերություններին։ Այս կապակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր եղբայրական ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցեց Աթենքի ու Համայն Հունաստանի Հիերոնիմոս Երկրորդ Արքեպիսկոպոսին:

Վեհափառ Հայրապետը մաղթեց, որ Աստծու Ամենախնամ Աջի պահպանության ներքո հայ-հունական հարաբերություններն արդյունավորվեն նորանոր իրագործումներով ի նպաստ եղբայրական երկու ժողովուրդների բարօր ու խաղաղ կյանքի:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
18:51 Փաշինյանի աջակիցները լինում են նաև ռուսական համարանիշներով
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:37 Պապ թագավորը հայրենիք է պահել, իսկ դու՝ հանձնել. Շարմազանովը՝ Փաշինյանին