Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 15:52 02-06-2022

Ահազանգ․ դպրոցը կկանգնի անլուծելի խնդիրների առջև․ Կարին Տոնոյան

ՀՀ-ում շուտով, իսկ ավելի շուտ՝ հիմա արդեն կա որակյալ ուսուցիչների ահանգնացող անբավություն, իսկ մի քանի տարի հետո դպրոցը կկանգնի ուղղակի անլուծելի խնդիրների առջև: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը։

Նա հավելում է․ «Որո՞նք են պատճառները- ուսուցչի աշխատավարձի վիրավորական ցածրությունը, նրա վիճակի անտեսումը պետական մակարդակով, բացի դրանից բուհ-երի քննական պահանջի արհեստական տարանջատումը հանրակրթական ծրագրերի վերջնարդյունքից և արհեստականորեն կրկնուսույցի պահանջի ձևավորումը բերեցին մի ողբալի արդյունքի՝ դպրոցի ուսուցչի նկատմամբ հասարակության մեջ ձևավորվեց եկրորդայնության համարում, օրեցօր նվազեց հարգանքն ու վստահությունը, այս ամենն իրենց հերթին հանգեցրին մանկավարժական բուհ դիմողների, իսկ նրանցից էլ՝ ընտրության հնարավորության նվազմանը: Արդյունքում մանկավարժական կրթություն ստացածների միայն մի մասը ցանկություն հայտնեց զբաղվել մանկավարժությամբ, իսկ ցանկություն հայտնողների մի մասն էլ հեռու էին մանկավարժությունից այնքան, որ նրանց ավելի շուտ պետք էր հեռու պահել դպրոցից, քան ընդունել այստեղ աշխատանքի.....

Իհարկե, պիտի այստեղ շեշտեմ նաև, որ երիտասարդ մանկավարժների մեջ քիչ չեղան այնպիսիք, որ նոր շունչ ու որակ բերեցին դպրոց, բայց նրանց էլ դպրոցի առաջարկած, մեղմ ասած, աղքատիկ պայմանները հարկադրեցին փնտրել այլ աշխատանք, շտապել հեռանալ դպրոցից կամ ստիպված բավարարվել այսօրվա դպրոցի զարգացման աղքատիկ հնարավորություններով: Արդյունքում դպրոցն էլի մնաց միջին որակի հույսին, որը և պայմանավորեց հանրակրթության միջին, իսկ երբեմն անգամ ցածր մակարդակի ձևավորմանը:

Եվ դպրոցը սկսեց «ծերանալ», դպրոցում մնացին կամ տարեց նվիրյալ մանկավարժները, կամ այլ տարբերակ չունեցողները, դպրոցը զրկվեց մանկավարժի ընտրության հնարավորությունից և սկսեց բավարարվել՝ ում «կնաշանակեն», կամ ում կգտնեն, իսկ երբեմն էլ նույնիսկ ով կկարողանա «վճարել» սկզբունքով ..... կտրվեց մասնագիտական սերնդափոխության ներդաշնակությունը......
30 տարի ոչինչ չարեցինք դիմագրավելու այս մարտահրավերներին, և այսօր դպրոցներում մանակավարժասով է... հատկապես բնագիտական առարկաների ոլորտում. ֆիզիկայի ու մաթեմատիկայի ուսուցիչներին բառիս բուն իմաստով կուլ է տալիս ծրագրավորման ոլորտը.....

Բացի այս ամենից նաև լրջագույն խնդիր է դպրոցի «կանացիացումը»..... տղամարդ ուսուցիչների բացակայությունը դպրոցից ձևախեղում է թե՛ տղաների, թե՛ աղջիկների դաստիարակությունը.... և այլն, և այլն......
Շաաա՜տ բան կարելի է գրել, համոզված եմ ամեն մի մանկավարժ կտասնակապատկի այս գրածս.... բայց.....
Ի՞նչ է լինելու հետո..... ասենք մի 5-10 տարի հետո, երբ դպրոցից կհեռանան նաև արդեն ծերացած ուսուցիչները......
Համոզված եմ՝ դպրոցը կանգնելու է մասնագիտասով աղետի առջև.....

Այս ամենից կա միայն մի ելք՝ մանկավարժը պիտի դառնա պետության կողմից ամենակարևորված անձը և նրա նկատմամբ պետությունը պետք է ունենա ամենամեծ պահանջները:
Անկախացումից ի վեր մենք զբաղվեցինք և այսօր էլ զբաղվում ենք միայն կրթական կարկատանապաշտությամբ և ոչ ազգային և ժամանակակից կրթական համակարգ ստեղծելով, որում առանցքային դերը պիտի կատարի մանկավարժը, որպես պետության 1-ին պաշտոնյայի:

Կառուցեք ամենաշքեղ դպրոցները, զինեք այն ամենաժամանակակից միջոցներով, միևնույն է՝ դպրոցը նախ մանկավարժն է, մանկավարժապաշտ և լավագույն գիտելիքներով ու հմտություններով օժտված մանկավարժը:
Այսօրվա մեր պարտությունն ու պետականաշինության տապալման, ժողովրդի մտածողության մակարդակի այսպիսի վիճակի գլխավոր մեղքը 30 տարում դպրոցի նկատմամբ նման անթուլատրելի վերաբերմունքն է»:

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
09:57 Հնդկաստանի մայրաքաղաքի բազմահարկ շենքերից մեկում hրդեհ է բռնկվել. զոհեր ու վիրավորներ կան

Ձեզ գուցե հետաքրքրի