Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 22:11 01-06-2022

Բայդենը հայտարարել է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ երկիրն Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ կտրամադրի, որը ներառում է HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ հղում կատարելով Սպիտակ տան մամուլի ծառայությանը։

«Այս նոր փաթեթն ուկրաինացիներին նոր հնարավորություններ և ժամանակակից սպառազինություն կտա, մասնավորապես՝ HIMARS համակարգեր և վերջինիս համար զինամթերք»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Սա ԱՄՆ-ից Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության նոր՝ տասնմեկերորդ փաթեթն է, որը գնահատվում է 700 միլիոն դոլար: Բացի HIMARS համակարգերից՝ խմբաքանակը ներառում է նաև նախկինում տրամադրված տեխնիկայի պահեստամասեր:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք