Միտք Ներքին 4 տարի առաջ - 15:55 01-06-2022

Երկու կողմն էլ փակուղի է մտել

Այսօր մամուլում տեղեկություն հայտնվեց այն մասին, որ ընդդիմությունը, հնարավոր է, առաջկայում առժամանակ դադար կամ, այսպես կոչված, «time out» վերցնի։ Պատճառը, ըստ էության, օրակարգի բացակայությունն է։

Ընդդիմությունը չի կարող անվերջ նույն սցենարով մարդկանց հրավիրել հրապարակ, հետո քայլեցնել Երևանի փողոցներով, ճանապարհին մի երկու փողոց ու շենք փակել, մի քիչ քաշքշոցների մեջ մտնել, մի քանիսին «ուղարկել» ձերբակալման և Իշխան Սաղաթելյանի ցուցումով արձանագրել, որ իրենք իրենց նպատակին հասան, ու վերադառնալ նորից «տուն»՝ Ֆրանսիայի հրապարակ։ Անվերջ շրջապտույտի նմանվող այս ցիկլից Փաշինյանի՝ օր առաջ հեռացման պահանջով փողոց դւորս եկած արմատականները արդեն հոգնել են։ Ուստի «time out» գուցե իսկապես անհրաժեշտ է։

Բայց ընդդիմությունը պետք է հստակ գիտակցի՝ դրանից հետո ինքը ի՞նչ է անելու, այդ ժամանակավոր արձակուրդի ընթացքում վերադառանալու է խորհրդարա՞ն, թե՞ գնալու է տուն ու նոր սցենարներ մշակի։ Իսկ նորից փողոց վերադառնալով՝ դարձյալ այսքան ժողովուրդ կհավաքի՞։ Մամուլի այս հրապարաումից հետո, սակայն, ընդդիմության ակցիաների հիմնական կազմակերպիչ ու լիդեր Իշխան Սաղաթելյանը շտապել էր լրատվամիջոցներից մեկի հետ զրույցւոմ հերքել այս տեղեկությունը՝ նշելով․ «Պայքարը որևէ կերպ նահանջ չի ունենալու, որովհետև ասել ենք՝ այս պայքարի պարտությունը մեր ժողվորդի պարտությունն է։ Մենք օգտվելու ենք բոլոր գործիքակազմերից, բայց փողոցային պայքարը առաջնահերթն է, և այս պահին ամենաարդյունավետը, որովհետև հանրային ճնշմամբ իշխանությանը հեռացնելու միակ ճանապարհը փողոցային պայքարն է։ Հետևաբար, որևէ կերպ այստեղից նահանջ չի լինելու»։

Շատ լավ է, ապրի Իշխան Սաղաթելյանը, որ այսպես վճռական է տրամադրված, բայց, միևնույնն է, հարց է ծագում՝ ինչպե՞ս։ Ո՞րն է լինելու այն բեկումը, որ պետք է մտցնի նա շարժման փիլիսոփայության մեջ, որ կարողանա հասնել վերջնական հաղթանակի։ Մարդիկ, ի վերջո, հոգնում են անվերջ ու անդադար նույն տեքստերը լսելուց, նույն փողոցներով «Նիկո՛լ, դավաճա՛ն» գոռալով զբոսնելուց ու անիմաստ բերման ենթարկվելուց, երբ արդյունքն ու վերջը դեռ չեն նշմարվում։

Իշխանությունները փափուկ ուժի քաղաքականություն են որդեգրել․ թողնում են, որ շարժումն ինքն իրենով մաշվի ու մարի։ Համենայն դեպս, նրանք այդպիսի հույսեր ունեն, դրա համար էլ մի գիշերում չեն ցրում հրապարակում հավաքված մարդկանց՝ իրենց վրաններով հանդերձ։ Մտածում են՝ կլինի նույնը, ինչ նոյեմբերի 9-ից հետո եղավ։ Բայց շարժումը չի մարում, թեպետ չի էլ ծավալվում։ Հետևապես, ո՞րն է լուծումը։ Ակնհայտ է, որ երկու կողմից էլ փակուղի են մտել։ Ու ելքը դեռ չի երևում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում