Զոհված զինծառայողների հարազատները Վերաքննիչ դատարանում են։ Այնտեղ լսվելու է Նիկոլ Փաշինյանի կողմից առերևույթ պետական դավաճանություն կատարելու հատկանիշով քրեական գործ հարուցելու մասին հաղորդմանը պատշաճ ընթացք չտալու մասին վերաքննիչ բողոքը։ Այս գործընթացում որպես տուժող կողմ են ներգրավված 44-օրյա պատերազմում զոհված տղաների ծնողներն ու հարազատները։