Սպորտ 4 տարի առաջ - 03:25 01-06-2022

Հսկաների հերթական շոուն. Նադալը հաղթեց Ջոկովիչին

Թենիսի «Ռոլան Գարոս» մրցաշարի 1/4 եզրափակչում միմյանց դեմ մրցեցին մրցաշարի 13-ակի չեմպիոն Ռաֆայել Նադալը և կրկնակի հաղթող Նովակ Ջոկովիչը։

«Հսկաների» միջև 59-րդ մրցավեճը համառ ստացվեց՝ տևելով 4 ժամ, 10 րոպե։ Վերջնարդյունքում Նադալը հաղթեց թայ-բրեքում։

Առաջին սեթում Նադալը վստահորեն հաղթեց 6։2 հաշվով, 2-րդ սեթը Ջոկովիչինն էր՝ 6։4։ 3-րդում Նադալը դարձյալ առավելության հասավ 6։2 հաշվով։ 4-րդ սեթն ավարտվեց 6։6 հաշվով, սակայն հատկանշական է, որ Նադալն անհավանական «comeback» կատարեց 2։5 հաշվից։ Այնուհետև թայ-բրեքում իսպանացին հաղթեց 7։4 հաշվով։

Նադալը դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ մրցակիցը Գերմանիան ներկայացնող Անդրեյ Զվերևը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ