Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 22:21 31-05-2022

Վաղը տեղի է ունենալու մոտ 3 տասնյակ կուսակցությունների հետ հանդիպում. Իշխան Սաղաթելյան

Ֆրանսիայի հրապարակում շարունակվում է ընդդիմության հանրահավաքը։ Երթից հետո ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն իր ելույթում ասաց, որ երեկվա ու այսօրվա դեպքերն ապացուցեցին, որ իրենք ճիշտ ուղու վրա են.

«Փորձել ենք գնալ կառավարական շենքեր և ճշտել քաղաքական պաշտոնյաների դիրքրորոշումը այս հրապարակից ներկայացրած փաստաթղթի վերաբերյալ։ Ամբողջ ոստիկանական ուժերով ոստիկաններն արգելափակել են այդ շենքերը, թույլ չեն տվել, որպեսզի պատգամավորները հանդիպեն նախարարների հետ, որովհետև ասելիք չունեին, Նիկոլը նաև գերի է վերցրել Կառավարության անդամներին, որովհետև դժվար է նայել ՀՀ քաղաքացիների աչքերի մեջ ու հիմնավորել, որ Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում։ Դրա տակից որևէ մեկը դուրս չի գալու։ Այսօր ԵՊՀ-ում էինք։ Ոստիկանական պատնեշներով արգելափակում են ոչ միայն կառավարական շենքերը, այլև պետական բուհերը, իսկ բուհի ռեկտորը գտնվելով սենյակում՝ ներսից դուռը փակեց, քարտուղարուհին ասաց՝ ներսը մարդ չկա․ այս է իրավիճակը։ Ինչ վերաբերում է Ոստիկանության երեկվա պահվածքին, դա արեցին նրա համար, որ մայիսի 28 –ին Արցախում և Երևանում տեղի ունեցավ տասնյակ հազարավոր քաղաքացիների մասնակցությամբ հանրահավաք, որովհետև կրկին հիստերիայի մեջ ընկավ խելագարը։ Ու այն հաշվարկը, որ գնալով կմաշվի, հետ կկանգնի, ժողովուրդն ապացուցեց, որ այս երկրում մի մաշվող կա, դա Նիկոլն ա ու իր խմբակը։

Սաղաթելյանի խոսքով՝ իրենք պայքարում են, որ առհաասարակ ՀՀ-ն վարչապետ ունենա․ «Այն, ինչ անում են սրանք, սրա վերջն էն ա, որ մենք պետականություն չենք ունենալու։ Սրանք քանդում են ամեն ինչ։ Այսօր ֆինանսների նախարարը պաշտոնապես հայտարարեց, որ ՀՀ պետական պարտքը հասել է պատմական առավելագույնի՝ 63,5 %: Սրանք իրենց կառավարման չորս տարիների ընացքում 36 % -ով ավելացրել են ՀՀ պետական պարտքը»։

Բանակի թիվը, ըստ Սաղաթելյանի, վերջին մեկ տարվա ընթացքում կրճատվել է. «Կրճատվել են զորամիավորումներ, բայց ավելացել է ոստիկանների թիվը, որովհետև մտածում են ոչ թե սահմանների ամրության, այլ խելագարի իշխանությունը պահելու մասին։

Սաղաթելյանն ասաց, որ վաղը տեղի է ունենալու մոտ 3 տասնյակ կուսակցությունների հետ հանդիպում։

Մանրամասն՝ տեսանյութում։


Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան