Միտք Ներքին 4 տարի առաջ - 13:26 31-05-2022

Ընդդիմությունը կարո՞ղ է խուսափել բախումից. անիվի սիրած փոսը

ՀՀ-ում ցուցարարը ծեծի ենթարկվելու բազմամյա փորձ ունի։ Օրինակ՝ 2008-ի մարտի 1-ից հետո ընդդիմության ցույցերի բոլոր հայտերը մերժվում էին։ 2008-ի ապրիլի 19-ի ցույցի հայտում գրվեց՝ «ՌԴ-ի հետ հարաբերությունները վերանայելու մասին»։ Այդ հայտը բավարարվեց։ Եվ այդ ցույցի ժամանակ ոչ ոք բերման չենթարկվեց։

Ցուցարարը կարող է չհասկանալ, թե ինչու, օրինակ, Փաշինյան-Պուտին հանդիպման հաջորդ օրը 418 մարդ բերման ենթարկվեց, իսկ բրյուսելյան հանդիպումից հետո՝ ոչ ոք։ Քաղաքական գործիչը բարոյական իրավունք չունի ցուցարարին անիմաստ տանել մահակի բերան։ Եթե կարելի է նպատակին հասնել առանց բախումների, բայց քաղաքական գործիչը ցուցարարին տանում է բախման, նշանակում է՝ նա կա՛մ թքած ունի ցուցարարի առողջության վրա, կա՛մ պարզապես չի հասկանում, որ այսինչ պահանջով ցույցը կարող է բիրտ ուժի բախվել։ Երկու դեպքում էլ քաղաքական գործիչը հեղինակության կորուստ է ունենում, մանավանդ, երբ բախումից հետո նպատակը մնում է նույն սարի հետևում, ինչ բախումից առաջ։

Ցուցարարը զինվորի նման է, իսկ ցույցն առաջնորդողը՝ հրամանատարի։ Վերջինիս խնդիրն է հասնել հաղթանակի նվազագույն կորուստներով։ Եթե շատ ցուցարարներ են բերման ենթարկվում, վնասվածք ստանում, ապա ասում են, որ ցույցի առաջնորդը վատ քաղաքական գործիչ է, ցուցարարին օգտագործում է որպես թնդանոթի միս։

Մայիսի 30-ին կրկին բախում է եղել, կան վիրավորներ, բերման ենթարկվածներ։ Ո՞րն էր այս բախման պատճառը։ Եվ արդյո՞ք հնարավոր է խուսափել նման բախումներից։

Բոլորն են հասկանում, որ ընդդիմության հայտարարության նախագիծը ոչ միայն Ադրբեջանի ու Թուրքիայի, այլև նրանց դաշնակից ՌԴ-ի շահերի դեմ է։ Մյուս կողմից՝ ցույցերի ղեկավարները ՌԴ-ի հետ հարաբերությունները խորացնելու ջատագով են։ Ծեծված ցուցարարը կարող է դաս քաղել, որ երբ ՀՀ-ում ՌԴ-ի հետ սերտաճելու ջատագովները ՌԴ շահերի դեմ ցույց են անում, նրանց ծեծում են, միջազգային կառույցներն էլ անտաբեր են մնում բռնության դեպքերին։

Ուստի ընդդիմությունը բախումից խուսափելու համար կա՛մ պիտի հրաժարվի ՌԴ շահերի դեմ գործելուց, կա՛մ պետք է վերանայի իր դիրքորոշումը ՌԴ-ի նկատմամբ։ Տվյալ դեպքում՝ կա՛մ պիտի հրաժարվի ԱԺ հայտարարությունից, կա՛մ ընդգծի, որ Սյունիքով բացվելիք ճանապարհը չի կարող վերահսկվել ռուսական ուժային կառույցների կողմից։ Կարող է խոսել նաև Արցախում ՄԱԿ-ի դրոշով խաղաղապահ տեղակայելու մասին։ Այս շրջադարձից հետո ցուցարարին, ենթադրաբար, չեն ծեծի։ Իսկ եթե նույն կերպ շարունակեն, ապա անիվը անվերջ կկոտրվի իր սիրած փոսում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ