Արտաքին 4 տարի առաջ - 13:22 31-05-2022

Էրդողանը Պուտինին հայտնել է, որ Սիրիայում «անվտանգություն գոտի» ստեղծելու կարիք կա

Թուրքիայի ու Ռուսաստանի նախագահների միջև կայացել է հեռախոսազրույց, որի ընթացքում քննարկվել են ռուս-թուրքական հարաբերությունները, Ուկրաինայում տիրող իրավիճակը, ինչպես նաև Սիրիայի հարցը, գրում է ermenihaber-ը:

Էրդողանը հայտնել է, որ իրենք պատրաստ են Ստամբուլում հանդիպում կազմակերպել Ռուսաստանի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների միջև, ինչպես նաև կարևորել է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը:

Թուրքիայի ղեկավարը, խոսելով Սիրիայում տիրող իրավիճակի մասին, քրդական ուժերին մեղադրել է Թուրքիայի տարածքը Սիրիայից թիրախավորելու մեջ:

Էրդողանը Պուտինին հայտնել է, որ 2019 թվականի հոկտեմբերին ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում հնարավորություն չի եղել ստեղծել Թուրքիայի սահմանների մոտ 30կմ խորությամբ անվտանգության գոտի, սակայն հիմա կա դրա անհրաժեշտությունը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի