Տեսանյութ Ներքին 4 տարի առաջ - 18:40 30-05-2022

Իրավապաշտպաններին, խոսքի ազատության համար պայքարողներին ոնց նախկինում «ճտիկով» միացնում էին, հիմա կարծես «ճտիկով» անջատել են․ Կարեն Վրթանեսյան

«Ակնհայտ է, որ որևէ ապացույց չներկայացվեց, որ Ավետիք Չալաբյանը որևէ կապ ունի իրեն առաջադրված մեղադրանքի հետ»։ Այս մասին Վերքաննիչ քրեական դատարանի դիմաց ակցիայի ընթացքում Օragir.news-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։

«Միաժամանակ, փաստ է, որ հոդվածը, որով նրան կալանքի տակ են պահում, ապաքրեականացված է։ Այսինքն, փաստացի ոչ միայն ոչինչ չի արվել, այլև եթե անգամ արված լիներ, միևնույն է դա քրական հոդված չէր։

Իշխանությունները սրանով փորձում են ուղերձ տալ բոլորին, որ հեռու մնացեք, մի միացեք այս պայքարին։ Շատերը զարմանում են, ասում են Չալաբյանը հին ընդդիմության հետ կապ չունի, ինքը ավելի չեզոք դրքերից է հանդես գալիս։ Ես կարծում եմ, որ սա ցուցադրական է արվում՝ ասելու համար, որ ցանկացածիդ կարող ենք բռնել՝ օդից վերցրած ինչ-որ մեղադրանքով։ Սա է այս մեղադրանքի ուղերձը։

Ըստ էության՝ սա ֆաշիստական պետության, ավտորիտար պետության մոտեցում է։ Ուզում եմ հարցնել այն մարդկանց ովքեր խոսում են դեմոկրատիայի, մարդու իրավունքների մասին, այդ մարդիկ չե՞ն զգում՝ ինչ է կատարվում երկրում։ Ես այդ հարցն ուղղում եմ 10-ամյակների ընթացքում գործունեույթուն ծավալած իրավապաշտպաններին, խոսքի ազատության համար պայքարողներին՝ էդ բոլոր մադիկ, որոնց «ճտիկով» միացնում էին առաջ, հիմա կարծես «ճտիկով» անջատել են նրանց»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի