Ներքին 4 տարի առաջ - 17:49 30-05-2022

Մեզ պետք է ժողովրդի ցասումը, պետք է այս պայքարը դարձնել համահայաստանյան․ Սաղաթելյան

Շարունակվում են «Դիմադրության» շարժման անհնազանդության և բողոքի ակցիանները։ Ընդդիմադիր պատգամավորները այսօր փորձել են մտնել կառավարական 3-րդ մասնաշենք, որտեղ գտնվում են աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության նախարարությունները, պետական այլ մարմիններ, պարզելու պաշտոնյաների դիրքորոշումը ընդդիմության կողմից հայտարարված կետերի վերաբերյալ, սակայն նրանց դա չի հաջողվել։

Այս պահին Իշխան Սաղաթելյանը հանդես է գալիս մամուլի ասուլիսով, մանրամասնում է կատարվածը։ Պատասխանելով հնչեցրած հարցին, թե հարուցվելո՞ւ են պատասխան քրեական գործեր ոստիկանության դեմ, Սաղաթելյանը ասաց․

«Իհարկե, մենք հետևողական ենք լինելու, այսօրվա դեպքերի հիման վրա համապատասխան գրություններ և գործընթաց լինելու են, հենց հիմա մեր փաստաբանները և պատգամավորները այդ ուղղությամբ աշխատում են։
Բայց երբ երկրում չկա օրենք, բարդակ ա, երբ ապօրինությունների շղթային վերջ չկա, դրա վրա հույս դնելը արդեն անիմաստ է։
Մեզ պետք է ժողովրդի ցասումը, մեզ պետք է այս պայքարը դարձնել համահայաստանյան, ու վերջնական սրանց վռնդենք, ուրիշ ճանապարհ չկա։ Օրենքը իրենց համար վաղուց սպառվել է։

Դատարաններ շրջափակող, դատավորներին, որոնք ընդդիմությանը չեն դատում, այդ դատավորներին դատող իշխանության հետ հույս կապել, որ օրե՞նք է պահելու, ի՞նչ օրենք»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է