Ներքին 4 տարի առաջ - 17:08 30-05-2022

Ամսի 3-ը իրենց քաղաքական գերեզմանն է․ Սաղաթելյան

Շարունակվում են «Դիմադրության» շարժման անհնազանդության և բողոքի ակցիանները։
Ընդդիմադիր պատգամավորները այսօր փորձել են մտնել կառավարական 3-րդ մասնաշենք, որտեղ գտնվում են աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության նախարարությունները, պետական այլ մարմիններ, պարզելու պաշտոնյաների դիրքորոշումը ընդդիմության կողմից հայտարարված կետերի վերաբերյալ, սակայն նրանց դա չի հաջողվել։

Այս պահին Իշխան Սաղաթելյանը հանդես է գալիս մամուլի ասուլիսով՝ մանրամասն ներկացնելով կատարվածը։
Պատասխանելով հնչեցրած հարցին, թե երբ ասում է երեքից չորս օր իրենք ժամանակ ունեն, ի՞նչ պետք է անեն այդ օրերին, Սաղաթելյանը ասաց․
«Ինչ որ արել ենք մինչ այս, շարունակելու ենք, լինելու ենք այլ նախարարաություններում, այլ գերատեսչություններում, կրթական հաստատություններում։
Երբ ասում եմ՝ ամսի 3-ը իրենց քաղաքական գերեզմանն է, դա այդպես է, որովհետև դրանից հետո իրենց բոլոր փաստարկները այլևս դառնում են անիմաստ»։

Ամենից շատ դիտված