Ուկրաինայի պատճառով ՌԴ դեմ սահմանված պատժամիջոցները վաղուց են նախապատրաստվել և դժվար թե չեղարկվեն. Լավրով
copy image url

Ուկրաինայի պատճառով ՌԴ դեմ սահմանված պատժամիջոցները վաղուց են նախապատրաստվել և դժվար թե չեղարկվեն. Լավրով

Արտաքին 2 տարի առաջ - 10:09 30-05-2022
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Արևմուտքի նախաձեռնած հակառուսական պատժամիջոցները վաղուց են նախապատրաստվել և դժվար թե չեղարկվեն։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ֆրանսիական TF1 հեռուստաալիքին։

«Դուք ասացիք, որ երկու կողմից էլ դիվանագետներին վտարում են։ Մենք ոչ մեկին չենք վտարել: Այս պատժամիջոցները, որոնք հիստերիա են հիշեցնում (ես նույնիսկ կասեի՝ ինչ-որ տեղ հոգեվարք), նախաձեռնել է Արևմուտքը։ Արագությունը, որով դրանք ներդրվեցին, և ծավալը ցույց են տալիս, որ դրանք մեկ գիշերվա ընթացքում չեն շարադրվել։ Դրանք շատ վաղուց են պատրաստվել։ Դժվար թե այդ պատժամիջոցները չեղարկվեն»,- նշել է Լավրովը։

Նրա խոսքով, ԱՄՆ-ը ոչ հրապարակավ, բայց իր դաշնակից պետությունների հետ շփումներում պնդում է, որ երբ ամեն ինչ ավարտվի, պատժամիջոցները կպահպանվեն:

Ամենից շատ դիտված