Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը հայտարարել է, որ մարդկությանը, 50% հավանականությամբ, նոր համավարակ է սպառնում առաջիկա 20 տարում։ Այս մասին նա ասել է El Diario պարբերականին տված հարցազրույցում։
«Դա կարող է գրիպի կամ կորոնավիրուսի այլ տարատեսակ լինել։ Եվ դա, ծայրահեղ դեպքում, մեզ թույլ կտա գոնե որոշակի փորձ ունենալ դրա դեմ շատ արագ բուժում և պատվաստանյութ ստանալու համար: Բայց դա կարող է լրիվ այլ բան լինել: Դա կարող է մարդու՝ կենսաահաբեկիչի կողմից ստեղծված վիրուս լինել, որը մշակել և միտումնավոր տարածել է այն»,- ասել է նա: