Ներքին Միտք 4 տարի առաջ - 11:52 29-05-2022

Մարդկային լկտիությունը զորավոր է աստվածների ուժից

Լոգիստիկ խնդիրներ առաջացնող ժողովուրդը երեկ լցրել էր Հանրապետության հրապարակը: Ծիծեռնակաբերդի փլուզված ճանապարհի հետ համեմատված ժողովրդի երթն անծիր չէր, պարզապես ծայրը չէր երևում: Մի այդպիսի ժողովուրդ էլ Արցախում էր «լոգիստիկ» խնդիրներ առաջացրել և «փլուզված ճանապարհ» դարձել: Արցախից մնացած այն մի պատառի վրա, որ նիկոլաիլհամիկյան ռեխից է փրկվել: Իսկ խցանումն այդ երկուսի համար է, փլուզվածն այդ երկուսի ճանապարհն է ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում:

Նորից հիշեցի Օրուելի չափազանց չարչրկված «Անասնաֆերմա»-ն: Բայց ավելի տեղին է հիշել նույն հեղինակի «1984»-ը: Իսկ ամենատեղին այստեղ՝ դարերի միջով ետ գնալով՝ Հերոստրատին հասնելն է. «Մարդկային լկտիությունը զորավոր է աստվածների ուժից»: Այն Հերոստրատի, որն իր խոսքի ճշմարտացիությունն ապացուցեց սեփական մեղքով: Ինչից ցավ զգաց Հերոստրատը, նույնով ցավեցրեց ուրիշներին: Սույն «լոգիստիկ» ու «փլուզված» անձը՝ ինչից տրտնջում էր չորս տարի առաջ, հիմա նույնը հոխորտում է ուրշների վրա: Ուրիշ, որովհետև ժողովրդի այդ հտվածի համար ինքն ուրիշ է, տարբեր է և երբեք չի կարող նույնը լինել:

Սույն անձը ե՞րբ է հասկանալու, որ ամենօրյա պայքարի դուրս եկած ժողովուրդը՝ անկախ թվաքանակից, երբեք թույլ չի տա, որ իր պատմությունը ջնջեն: Երբեք թույլ չի տա, որ իր ժամանակը դարձնեն այն դատարկ էջը, որի վրա ուրիշի ձեռքը կգրի օտար ժամանակ: Իր ժամանակի գրողն ինքն է՝ ինչպես հազար անցյալներում մագաղաթին, այնպես էլ հազար ապագաներում սպիտակ թղթի վրա՝ իր ձեռքով: Երբեք թույլ չի տա, որ իր լավաշաչափ երկիրը դառնա նշխար շան բերանում, որովհետև մնացածը մի լավաշ է, իսկ մեր ժողովուրդը լավաշը միշտ ծոցում է պահել որպես սրբություն՝ դարերով ու ժամանակներով:
Գիտակցո՞ւմ է, որ իր օրերը հաշված են, որ սուղ, անձուկ ժամանակ է մնացել, որ ավազե ժամացույցի ավազահատիկները սորացել են ներքև: Վերևը դատարկ է, իսկ ներքևում տիղմ է ու մրուր, գորշ ու գաղջ նստվածք: Ոչ թե գնալու է, արդեն գնացել է: Ի՛նքը չգիտի, մե՛նք գիտենք: Մեկ անգամ էլ հիշենք այդ շատ չարչրկված «Անասնաֆերմա»-ն. «Բոլոր կենդանիները հավասար են, սակայն որոշ կենդանիներ ավելի հավասար են»:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը