Ներքին 4 տարի առաջ - 17:27 28-05-2022

«Նիկոլ դավաճան» գոռալու համար բերման ենթարկվածը ազատամարտիկ Իգոր Սարգսյանն էր

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ազատամարտիկ, Ղարաբաղյան բոլոր պատերազմների մասնակից Իգոր Սարգսյանին ոստիկանները բերման են ենթարկել Սարդարապատի հուշահամալիրից՝ այն բանի համար, որ համարձակվել է փորձել հարգանքի տուրք մատուցել Սարդարապատի հուշահամալիրում Նիկոլ Փաշինյանի շքախմբից մի քանի քայլ հեռավորությամբ։ Այս մասին հայտնում է Yerkir.am-ը։

Նա իր անհամաձայնությունն է հայտնել Փաշինյանի ապազգային, զիջողական քաղաքականությանը, գոռացել՝ «Նիկոլ, դավաճան», որից հետո նրան բերման են ենթարկել ոստիկանության բաժին։

«Ես որպես ՀՀ քաղաքացի, հայ մարդ, ով ունի տոն՝ Սարդարապատի հաղթանակի օրը, որը խորհրդանշում է Հայաստանի Առաջին Հանրապետության ծնունդը, պայքարը, որի արդյունքում հայ ժողովրդին հաջողվեց վերստեղծել պետականությունը, ես եկել էի Սարդարապատի հուշահամալիր՝ խոնարհումի, հարգանքի տուրք մատուցելու մայիսի 28-ի բոլոր հերոսների հիշատակին, և վերահաստատելու, որ մենք չունենք հայրենիք՝ թուրքին տալու։ Իմ անհամաձայնությունը ՀՀ իշխանության հետ դա էր, որ ամեն օր Հայաստանից մի կտոր տալիս է թուրքին՝ համաձայնելով նրանց ցանկացած ասածի հետ»,-պարզաբանեց Իգոր Սարգսյանը։

Նրան նախ փորձել են հանել համալիրի տարածքից՝ ասելով, որ արարողակարգ է, ոչ մեկին չենք թողնում՝ բացի վարչապետից ու իր շքախմբից։

«Ես էլ ասացի՝ ես ՀՀ քաղաքացի եմ և իրավունք ունեմ ամեն տեղ էլ լինելու, հիմա իրենք են բարձրանում, 2 քայլ հետո էլ ես կարող եմ բարձրանալ, ի՞նչ է՝ իրենք սեփականաշնորհե՞լ են այս տարածքը, իրենք ամենամեծ իրավունքը չունեն այստեղ լինելու, դա ժողովրդի իրավունքն է, ոչ թե Նիկոլ Փաշինյանի, որ հող է ծախել»,- հայտարարել է Իգոր Սարգսյանն ու գոռացել «դավաճան»։

Ազատամարտիկին 3 ժամ պահել են բաժանմունքում, մինչև վարչապետն անցել է, նոր ազատ են արձակել, որից հետո Իգոր Սարգսյանը նորից, ընկերների հետ, բարձրացել է Սարդարապատի բարձունքը և կատարել իր ուխտը։

Ամենից շատ դիտված

22:30 Բնակարաններ, մեքենա, 42.7 մլն կանխիկ, 56 մլն եկամուտ․ Ալեն Սիմոնյանի և նրա նախկին կնոջ ունեցվածքը
08:12 Ռուսաստանից սկսել են վախենալ. Հրապարակ
13:30 Ինչու գծերից գցեցին Ալեն Սիմոնյանին. 3 վարկած
12:56 Ոչ մի պաշտոն հավերժ չի և փառք Աստծո. Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից
20:26 Ես նախապես չեմ պլանավորել, որ Ալեն Սիմոնյանը չի լինելու ԱԺ նախագահ կամ պատգամավոր. Փաշինյան
22:17 «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին
14:05 Մամուլից եմ իմացել, անհեթեթություն է. ՀՀ-ն ունի նախագահ, որին շատ սիրում ու հարգում եմ. Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ նախագահի պաշտոնին հավակնելու մասին
16:30 Ալեն Սիմոնյանը կարող է թիվ մեկ օլիգարխը դառնալ
22:05 Արտաշ Ասատրյանի որդին՝ Գրիշան, նմանակել է համացանցի օգտատերերից մեկին. ինչպես է արձագանքել քույրը
15:23 Պապարացիների բացահայտո՞ւմը, թե՞ PR քայլ. Մերի Քոչարյանին ու Թելման Խաչատրյանին միասին են նկատել