Հիմնանորոգվում է մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի քարե շինությունը, բարեկարգվում տարածքը

Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 12:03 27-05-2022
Հիմնանորոգվում է «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանի քարե շինությունն ու բարեկարգվում տարածքը:
Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, որ 1981թ. տարեվերջին Երևանում բացվեց մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանը: Մուտքը՝ Նալբանդյան փողոցից: Ճարտարապետներ Ջիմ Թորոսյանի և Մկրտիչ Մինասյանի նախագծած երկաստիճան կառույցի հիմքում քարե ծաղիկն էր:

Առաջին մակարդակում՝ կայարանի մուտքի դիմաց, շատրվաններն են, որտեղ ժամանակին ամառային սրճարանն էր, և դրա շնորհիվ տարածքը մշտապես մարդաշատ էր:

«Նախագծումն սկսել է 1974 թվականին: Կառույցը շատ բարդ տեղում է: Ցանկություն կար, որ հրապարակի և քաղաքի ճարտարապետությունը լրացվեր նոր տարրերով: Ջիմ Թորոսյանի և մեր տղաների հետ կարողացանք այդ խնդիրը լուծել: Գտանք Բյուրականի տուֆը: Գլխավոր մեծ ծաղիկը՝ շատրվանի ծաղիկը, ստեղծում էին հավաքվելու վայր: Հիշում եմ՝ առաջին տարիներին այստեղ երեկոները բազմամարդ էին»,- նշում է Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:

Այս նախագիծը հետագայում արժանացավ ՀԽՍՀ պետական մրցանակի։ Տարիների ընթացքում, սակայն, տարածքը դարձավ քաղաքի լքված անկյուններից մեկը: Սրճարանը փակվեց, գետնանցումից օգտվում են քչերը, իսկ երեկոյան այստեղ գիշերում են անօթևանները:

«Եթե նույնիսկ 2 տարով կառույցն անուշադրության է մատնվում, բնականաբար, սկսում է քայքայվել, ջրի հոսքերի հետևանքով՝ վնասվել: Յուրաքանչյուր կառույց ամենօրյա ուշադրության կարիք ունի»,-ընդգծում է Մկրտիչ Մինասյանը:
Քաղաքի ճարտարապետական կարևոր այս կառույցի պահպանման համար Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ քարե շինությունն արդեն հիմնանորոգվում է:

«Սա հուշարձանային տարածք է: Մենք փորձում ենք այն վերականգնել՝ առանց ճարտարապետական կառույցի փոփոխության: Նախատեսված է ութանկյուն կառույցի հենապատերի հղկում և ամրացում բոլոր կողմերից: Մետաղական ամբողջ շերտը բացվելու է, ուսումնասիրվելու և փոխարինվելու են վնասված հատվածները, դրանից հետո երկշերտ ջրամեկուսից է անցկացվեու, վրայից ջրային նոր ցանց է անցկացվելու՝ ինքնաջրվող, նոր միայն կանաչապատվելու է տարածքը: Պետք է վերակենդանացնենք ծաղիկի բացվածքը»,-նշում է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի ժ/պ Խորեն Գրիգորյանը:

«Աստիճանները հանել, նորից վերատեղադրել ենք: Տակից բազալտի փոշի է լցվել, որպեսզի աստիճանները հավասարեցվեն: Տարածքը պետք է վերածվի հանգստյան գոտու: Երևի 4 ամիս անց կվերջացնենք աշխատանքները»,-ասում է շինարարական կազմակերպության հիմնադիր-տնօրեն Համլետ Կարապետյանը:

Առաջին փուլով տարածքն ամբողջությամբ մաքրվել է: Հղկվել ու որոշ հատվածներում փոխարինվել են սալիկները: Երկրորդ փուլում եզրաքարերի փոխարինումն է ու կանաչ գոտու վերականգնումը: Աշխատանքները պարբերաբար համաձայնեցվում են ճարտարապետի հետ:

Համայնքային իշխանությունը նպատակ ունի ոչ միայն բարեկարգել տարածքը, այլև այստեղ վերադարձնել ամառային Երևանում հանգստի ու ժամանցի զով անկյուն փնտրող երևանցիներին ու զբոսաշրջիկներին:

Ամենից շատ դիտված

19:54 Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել
22:17 Երևանի կենտրոնում մի տղամարդ հետապնդում է, քաշքշում տարբեր կանանց և աղջիկների. փաստաբան
12:06 Ալեն, քեզ էլ կհիշեն որպես «գավնասերիալներում խաղացող մարմնավաճառ», մարդկանց վրա թքող, Արցախը թուրքին հանձնող հակահայ
11:04 Նիկո՛լ Փաշինյան, 12300-ից միայն 300-ն է քո կողմնակիցը, այն էլ քեզ հետ եկած, մնացածը թքած ունեն
19:00 Արտակարգ դեպք՝ Երևանում հայտնի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում. կասկածյալներն օտարերկրացիներ են
16:25 Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան
22:30 Կաթողիկոսը 10 հատ վարչապետ արժե. հարցում՝ Ալավերդիում
10:12 Կոնֆլիկտ ավտոբուսում․ տարեց կինը վիճել է դեռահասի հետ
12:19 Վարորդները չեն իմացել, որ բեռնատարներում ԱԹՍ-ներ են. Զելենսկին՝ ՌԴ-ի վրա հարձակման մասին
14:18 Թրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2000 զինվոր