Ներքին 4 տարի առաջ - 18:44 26-05-2022

Գյումրեցի տարեցները հերքել են, որ «Դիմադրության» շարժման երիտասարդներն իրենց ծեծել են

«Լուսանկար-ճանաչում գործողություն է եղել, որի ժամանակ ճանաչում են մեղադրյալիներին, իսկ առերես հարցաքննության ժամանակ հերքել են մեղադրյալների որեւէ գործողություն անելը, այսինքն՝ հարվածելն ու հայհոյելը»։ Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց փաստաբան Աբգար Պողոսյանը, որ «Դիմադրության» շարժման մասնակիցներից երեքի՝ Արսեն Մարտոյանի, Գոռ Սարգսյանի եւ Տարոն Մանուկյանի պաշտպանությամբ է զբաղվում։

Հիշեցնենք, որ մոտ 15 օր առաջ հանրահավաք անցկացնելու նպատակով Գյումրի երթով հասած «Դիմադրության» շարժման մի խումբ երիտասարդների և Գյումրիի Երևանյան խճուղում կանգառի մոտ կանգնած տարեցների միջև վեճ ու ծեծկռտուք էր տեղի ունեցել։ Համացանցում տարածված տեսանյութում երևում էր, որ երիտասարդները ծեծի են ենթարկում տարեց մարդկանց։

Փաստաբանի խոսքով՝ գործով հայտարարվել է նախաքննության ավարտ․ «Քանի որ գործով նախաքննության ավարտ է հայտարարվել, եղել է լրացուցիչ հարցաքննություն, որը մեր մասնակցությամբ չի եղել, եւ լրացուցիչ հարցաքննության ժամանակ նույնը պնդել են։ Լուսանկարի ճանաչման ժամանակ տուժողներից մեկն ասել է, որ այս լուսանկարում պատկերված անձը իրեն հարվածել է եւ հայհոյել է, իսկ առերես հարցաքննության ժամանակ հերքել է։ Հիմնականում ասել են, որ լուսանկարով հնարավոր է, որ նմանացրել են։ Այսինքն՝ մենք հիմա ունենք մի իրավիճակ․ այն, որ այս մեղադրյալները եղել են դեպքի վայրում, գործողություն են արել, հիմնավորվում է միայն Ոստիկանության աշխատակիցների ցուցմունքներով»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մի խումբ երիտասարդներ, իջնելով ավտոմեքենայից, մոտեցել են Գյումրու Երևանյան խճուղում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառում կանգնած տարեց տղամարդկանց եւ սկսել հարվածներ հասցնել նրանց մարմնի տարբեր մասերին։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով` խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ։ Ընդդիմադիրներն էլ միջադեպը ներկայացնելիս պատմում են, որ սադրանք է տեղի ունեցել, իրենց հասցեին տարեցները տվել են սեռական բնույթի հայհոյանքներ, հավկիթներով հարվածել։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
14:04 Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Ղարաբաղի հայաթափումը, չես տեսել Հայաստանի կառավարիչների պարը մեր հակառակորդի նվագի տակ․ Սերժ Սարգսյան
16:18 Վանաձորում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ»-ը. բուժառուն մահացել է
13:12 Վազգեն Սարգսյանը կոտրվող տեսակ չէր. նա կարող էր ջղայնանալ, բարկանալ, բայց ոչ երբեք կոտրվել կամ հուսահատվել․ Սերժ Սարգսյան
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
16:00 Սուբյեկտիվ խնդիր էր դրված այդ ծեծուջարդի մեջ ներքաշել Էդգար Ղազարյանին, նախ՝ լավ ծեծել Էդգարին
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
15:00 Ծորակից թունավորված ջուր է գալիս, իսկ միլիոններ ստացող կառույցները հայտարարում են, որ պատասխանատու չեն