Բրազիլիայում պուման մտել է դպրոցի զուգարան

Ավելին 2 տարի առաջ - 19:04 26-05-2022
Բրազիլիայում վայրի պուման մտել է դպրոցի զուգարան՝ վախեցնելով մարդկանց, գրում է The Indian Express-ը։ Կենդանին մռնչացել է մարդկանց վրա և կարող էր ցանկացած պահի հարձակվել։

Պումային առաջինը նկատել է 9-ամյա տղան, որը, բացելով զուգարանի դուռը, դեմ առ դեմ է հայտնվել գիշատիչի հետ։ Կենդանին, նույն տեղում կանգնած, մռնչացել է դպրոցականի վրա՝ կարծես հասկացնելով, որ նա չպետք է մոտենա։

«Ես ցնցվում էի դոնդողի նման։ Սիրտս գրեթե կանգ առավ»,- հիշում է երեխան։

Դպրոցականը դուրս է վազել զուգարանից ու վազել դեպի հայրը, որը նրան սպասելիս է եղել մուտքի մոտ։

Տղամարդու խոսքով, սկզբում կարծել է, որ որդին պուման շփոթել է շան հետ, բայց երբ իր աչքերով տեսել է գազանին, համոզվել է, որ երեխան ճիշտ է։

Լրատվամիջոցները հայտնում են, որ փորձագետները վայրի կատվին քնաբերներով քնեցրել են, ապա տարել են անտառ ու բաց թողել։ Դպրոցը չի մեկնաբանել, թե ինչպես է պուման կարողացել մտնել շենք։

Ամենից շատ դիտված