Այս պահին ընդդիմադիրները երթով շարժվում են դեպի Բարձրագույն դատական խորհուրդ` աջակցություն ցուցաբերելու 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներին, որոնք այնտեղ բողոքի ակցիա են իրականացնում:
Հիշեցնենք, որ ծնողները բողոքարկել են Նիկոլ Փաշինյանի դեմ քրգործ չհարուցելու վերաբերյալ նախաքննական մարմնի որոշումը: Ծնողները համարում են, որ Փաշինյանը ինքնախոստովանական ցուցմունք է տվել` հայտարարելով, թե կարող էր այնպես անել, որ լինի նույն իրավիճակը՝ առանց զոհերի: