Համացանցում այս օրերին տարածվող խաբեության մի շարք ձևերի մասին
copy image url

Համացանցում այս օրերին տարածվող խաբեության մի շարք ձևերի մասին

Ներքին 2 տարի առաջ - 10:45 26-05-2022
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ Կոկա-Կոլայի անունով մրցույթ է տարածվում, որն իրականում կեղծ է, ինչպես նաև «Գազպրոմ Արմենիայի» անունից ներդրումների առաջարկի գովազդ է պտտվում համացանցում, որը ևս խաբեություն է:

Փորձագետը զգուշացնում է, որ եթե List.am-ում ինչ-որ բան եք վաճառում, ձեզ հետ WhatsApp հավելվածի միջոցով կապնվում են ու ասում, թե իբր այլ երկրում են ու հանդիպելը հնարավոր չի, իսկ հետո հղում ուղարկում վճարային համակարգի, որ քարտի տվյալները լրացնեք, մի՛ հավատացեք, որովհետև խաբեություն է:

Ամենից շատ դիտված