Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 09:52 26-05-2022

Իսպանիան պատվաստանյութեր և հակավիրուսային դեղամիջոցներ կգնի կապիկի ծաղիկի բուժման համար

Իսպանիայի առողջապահության նախարար Կարոլինա Դարիասն ասել է, որ կառավարությունը պատվաստանյութեր և հակավիրուսային դեղամիջոցներ է գնելու երկրում կապիկի ծաղիկի տարածումը զսպելու համար։ Այս մասին նա հայտարարել է Cadena SER ռադիոկայանի եթերում։

Նրա խոսքով, Իսպանիայի իշխանությունները դեղերի գնման շուրջ արդեն բանակցել են Դեղամիջոցների եվրոպական գործակալության հետ. դրանք կառաքվեն մի քանի շաբաթից։ Մասնավորապես, Դարիասը կառավարության որոշման մասին տեղեկացրել է մարզային առողջապահության վարչությունների ներկայացուցիչներին։

Ավելի վաղ Իսպանիայում հայտարարել էին օրթոպոքսվիրուսներով վարակման 59 դեպքի բացահայտման մասին, որոնցից 20-ը հաստատվել էր որպես կապիկի ծաղիկ։ Մնացած հիվանդները սպասում են լրացուցիչ հետազոտությունների արդյունքներին։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել