Ներքին 4 տարի առաջ - 00:32 26-05-2022

Եթե գնում ես հեղափոխություն անելու, պետք է համակարգը մերժես․ Էդմոն Մարուքյան

«Ընդդիմությունը շատ ծանր վիճակում է, որովհետև չի հաջողվել մեկ ամսվա մեջ ստանալ իրենց ակնկալած կոնսոլիդացիան, իրենց ներկայացրած խնդիրներին համահունչ։ Եթե ասում են` կործանվում ենք, ուրեմն 3 միլիոն մարդ պետք է դուրս գա, միանա։ Եթե դա ուղղակի ձևակերպում է իշխանության գալու համար, մարդիկ դա զգում են ու չեն գնում»։

Ինչպես փոխանցում է Tert.am-ը, Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

«Գիտակցելով, որ Բրյուսելում որևէ փաստաթուղթ չի ստորագրվելու, գնում, գոռում են, որ մենք պայքարում ենք, որ որևէ փաստաթուղթ չստորագրվի Բրյուսելում։ Հետո էլ չի ստորագրվում, ասում են` տեսեք մենք ասեցինք, չստորագրվեց։ Շատ խելոք վերադառնալու են խորհրդարան։ ԱԺ-ն արդեն պետք է մեկնի արձակուրդ մինչև օգոստոսի կեսը։

Իրենց հույսն է, որ հիմա կցրվեն, կգա ամառ, արձակուրդներ, դրանք կանցնեն, սեպտեմբերից խելոք կգնան խորհրդարան, որովհետև ոչ ոք չի ուզում մանդատից զրկվի։ Եթե գնում ես հեղափոխություն անելու, պետք է համակարգը մերժես, եթե չես մերժել, դրա մաս ես, դրանում պատգամավոր ես, այդպես չի լինում, որ համ հաճույքները վայելես, համ համակարգը մերժես։

Ժողովուրդը իրենց աշխատավարձ է տալիս։ Մենակ Հայաստանում է, որ դոլարով միլիոնատեր, ջիպերով մարդիկ ինչ֊որ մարդկանց ուղարկում են մետրոն կանգնեցնեն, որ աղքատ, միջին խավի մարդիկ ուշանան աշխատանքից։ Թող գնան Արցախում մի բնակավայր վերցնեն, իրենց անունից մի 50-100 տուն կառուցեն, դրանով կփրկեն Արցախը այդ մասով»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
20:18 «Կարապետյան» հիմնադրամը կվճարի 100 լավագույն ուսանողների մեկ տարվա ուսման վարձը

Ձեզ գուցե հետաքրքրի