Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 22:40 25-05-2022

Տեղին կլինի դիմել Առաքելական եկեղեցուն, որ գա ու իր խաչով առաջնորդի մեր շարժումը․ Տարոն Տոնոյան

«Մենք կարող ենք նորից ծլարձակել, մեր բանակը դեռ պետք է քայլելով շարժվի մեր հրապարակում, որպեսզի մենք դառնանք գործոն տարածաշրջանում, ոչ թե դառնանք մուրացկան, որին ընդամենը խղճում են ու գրոշներ են նետում»։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրության» շարժման հանրահավաքի ընթացքում ասաց բժիշկ, ազատամարտիկ Տարոն Տոնոյանը։

«Ես ինձ աննկուն մարդ էի պատկերացնում, բայց ես իմ աչքից ընկել էի, իմ ազգն իմ աչքից ընկել էր, բայց դուք կարողացաք իմ հավատը արթնացնել։ Գլխավորը, որ մեր շարժումն ու պայքարը տվել մեզ, մեր ինքնագնահատականի բարձրացումն է։ Ես տեսնում եմ, որ մենք հաջողելու ենք, սա համոզելու համար չեմ ասում։ Վերջին օրերին արդեն քիչ մարդիկ են մոտենում ու ինձ հարցնում, թե ոնց պետք է լինի։ Արդեն մենք մեր որոշումն ունենք, մենք գնալու ենք մինչև հաղթական ավարտը։ Սա դարձել է մեզ համար ապրելակերպ։ Պայքարը պետք է դառնա մարդու համար ապրելակերպ»։

Նա ընդգծեց, որ տեղին կլինի դիմել Առաքելական եկեղեցուն, որ ոչ թե հայտարարություն անի, այլ գա ու իր խաչով առաջնորդի շարժումը, որովհետև սա քաղաքական պայքար չէ, սա իսկական ազգային-ազատագրական պայքար է։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ