Զինծառայողների մասնագիտական հմտությունների զարգացման նպատակով մայիսի 23-25-ը N զորամասում անցկացվել են հավաք-պարապմունքներ։ Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։
Հավաքի մասնակիցներին տրվել են անհատական հանձնարարականներ և խմբային առաջադրանքներ, ստուգվել է անձնակազմի մասնագիտական պատրաստության աստիճանը։