Ուղիղ եթեր
Ավելին 4 տարի առաջ - 19:29 25-05-2022

Nike և Marks & Spencer ընկերությունները հեռանում են Ռուսաստանից

Ամերիկյան Nike ընկերությունը, որը մասնագիտացած է սպորտային կոշիկների և հագուստի արտադրության մեջ, 28 տարի անց հեռանում է ռուսական շուկայից՝ «մոտ ապագայում» Ռուսաստան արտադրանք մատակարարելու անկարողության պատճառով։ Այս մասին գրում է Ведомости-ն։

Nike-ը չի երկարաձգել ֆրանչայզինգի իր պայմանագիրը Inventive Retail Group (IRG)-ի հետ, որին պատկանում է երկրում ամերիկյան ռիթեյլերի խանութների ամենամեծ ցանցը:

«Ապրանքների սպառվելուն պես IRG-ն ստիպված կլինի փակել այս ապրանքանիշի տակ գտնվող իր բոլոր խանութները»,- աշխատակիցներին ուղղված նամակում ասել է IRG-ի նախագահ Տիխոն Սմիկովը: Nike-ի արտադրանքի նոր մատակարարումները Ռուսաստան դադարեցվել են, իսկ նախկինում ներկրված ապրանքները պակասում են, հայտնել են ընկերությունից։

Ամերիկյան ապրանքանիշի ներկայացուցիչը հայտնել է, որ չնայած Ռուսաստանում գործունեությունը դադարեցվել է, այնուամենայնիվ, ընկերությունը շարունակում է աշխատակիցներին աշխատավարձ վճարել։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան