Ներքին 4 տարի առաջ - 19:06 25-05-2022

Չնայած աշխարհաքաղաքական վիճակին՝ այս տարի 7 տոկոս տնտեսական աճ պետք է ապահովվի․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանի այն հարցին, թե ինչպես է Կառավարությունը պատրաստվում պահել տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ չնայած ռուս-ուկրաինական իրավիճակով պայմանավորված ավելի վատ կանխատեսումների ֆոնին, ասաց, որ Հայաստանում առաջին եռամսյակի իրական տնտեսական աճը կազմել է 8.6 տոկոս։

Ըստ վարչապետի՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը որոշակի բանաձևերով վերածվում է տնտեսական աճի: Բայց այս փուլում ամփոփված է առաջին եռամսյակի տնտեսական աճը: «Եվ մենք ունենք 8.6 տոկոս իրական տնտեսական աճ: Սա գալիս է ի ցույց դնելու Հայաստանի տնտեսական դիմակայունությունը: Ապրիլին մենք գրանցել ենք երրորդ հանրապետության պատմության ողջ ընթացքում գրանցված և աշխատավարձ ստացող աշխատատեղերի բացարձակ ռեկորդ: Ապրիլի արդյունքներով, Հայաստանում գրանցված և աշխատավարձ ունեցող աշխատատեղերի թիվն ավելի քան 120 հազարով ավել է, քան 2018 թվականին: Առաջին 4 ամիսների տվյալներով, այս տարի նախորդ տարվանից մոտ 570 մլրդ դրամի ավել առևտրաշրջանառություն է տեղի ունեցել»,-ասաց Փաշինյանը:

Ըստ նրա՝ սա նշանակում է, որ չնայած ճգնաժամերին, աշխարհաքաղաքական վիճակին՝ այս տարի 7 տոկոս տնտեսական աճ պետք է ապահովվի, ինչի համար շատ մեծ ջանք է պահանջվում: Վարչապետը հույս հայտնեց, որ Հայաստանի իշխանության խաղաղության օրակարգը տնտեսության տրամադրությունն ավելի լավը կդարձնի, և այդ նպատակին հնարավոր կլինի հասնել:
Անդրադառնալով հարցին, թե որո՞նք են այն պատճառները, որ չնայած հոռետեսությանը՝ տնտեսությունն այսպիսի դիմակայություն է ցուցադրում՝ վարչապետն ասաց. «Դա նրանից է, որ կոռուպցիոն համակարգ չկա, որ տնտեսությունից այդ փողերը քաշի և տանի ինչ-որ դարակներում, օֆշորային հաշիվներում լցնի: Սա շատ կարևոր հանգամանք է: Բիզնեսն այսօր գիտի, որ ուրիշի հետ հարաբերություն չունի, իր հարաբերությունն իր հետ է, մրցակցային դաշտի հետ է, իր հարկային պարտավորությունների և օրենքի հետ է: Եվ սա առաջին հերթին կապում են սրա հետ, նաև կառավարության վարած տնտեսական քաղաքականության հետ»:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան