Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 23:49 24-05-2022

Նման քաղաքական ժեստերը կարող են բացասաբար ազգել մեր՝ նման հետագա հնարավորությունների վրա․ Արայիկ Հարությունյան

«Իմ ռեակցիան սովորական էր, քանի որ մենք բոլոր տեղերում, որտեղ Արցախի դրոշ է հայտնվում ծափահարում ենք։ Ինձ համար զարմանալի է, որ մարդիկ պատեհությունը չեն հասկանում, դրոշը և այն, ինչ ունես ցուցադրելու, պետք է ցուցադրես ճիշտ տեղում, ճիշտ ժամին, այնտեղ մեծամասամբ հավաքված էին ՀՀ քաղաքացիներ, ովքեր ցանկացած վայրում Արցախի և Հայաստանի դրոշը հայտնվելուց ծափահարում են։ Զարմանալի բան չկար իմ ռակցիայի մեջ»։ Այս մասին ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Հանրային հեռուստաընկերությունում՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում՝ անդրադառնալով Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման ժամանակն Արցախի դրոշի բարձրացմանը։

Անդրադառնալով Ադրբեջանի ուղարկած բողոքի նոտային՝ կապված Արցախի դրոշի բարձրացման հետ՝ Հարությունյանն ասաց․ «Իրենք չէին մասնակցում, թեպետ մենք բոլոր պայմաններն ստեղծել էինք մասնակցության համար, որի մասին նաև մեր միջազգային գործընկերներին էինք տեղյակ պահել։ Դուք գիտեք, որ հիմա Թուրքիայի պատվիրակությունն էլ է մասնակցում, և նման միջոցառումներին նման քաղաքական ժեստերը կարող են բացասաբար ազդել մեր հետագա նման հնարավորությունների վրա։ Այդ առաջնությունները իմիջ բարձրացնելու և շատ ոլորտներ խթանելու համար են։ Մենք դրանով օգուտ չենք տալիս Արցախի հարցի լուծմանը, հակառակը՝ մենք այդպես լրացուցիչ հարված ենք հասցնում երկրի իմիջին, ինչը հետագայում խանգարելու է նմանատիպ միջոցառումների ՀՀ-ում ընդունելուն։

Անդրադառնալով Ադրբեջանի բողոքին՝ Հարությունյանը ասաց․ «Նրանք միջազգային տարբեր ատյաններ են դիմել՝ դա դիտարկելով որպես տարածքային պահանջ, բայց կպաշտպանվենք, չեմ կարծում, որ այդտեղ խնդիր կունենանք։ Իմ տպավորությամբ՝ այդ երեխաներին սխալ կողմնորոշում էին տվել, և ճիշտ չէին հուշել, թե որտեղ ինչ է պետք անել։

Խոսելով ընդդիմության փողոցային պայքարի և ընդդիմադիրների գրանցած հաջողությունների մասին՝ Հարությունյանն ասաց․ «Այս շարժումը որոշ քաղաքական գործիչների իմիջը փրկելու համար է։ Նրանք ասում են՝ քաղաքը պարալիզացված է, բայց նանց կողքով մեծ արագությամբ մեքենաներ են անցնում։ Նրանք ասում են, որ այս իշխանությանը մինչև քոքը պետք է մաշեցնենք, բայց իրենք իրենց գործողություններով իրենց են մաշեցնում։ Ես, անընդհատ հետևելով ընդդիմությանը, ասում եմ՝ մարդ ուզում է գնա, խորհուրդ տա։ Սա երկրորդ գումարման ԱԺ-ն է, որտեղ ընդդիմադիր ուժերը ամեն բան անում են, որ ոչնչանան և հաջորդ գումարման ԱԺ-ում չլինեն»,- ասաց Հարությունյանը։

Կառավարման համակարգի պրոֆեսիոնալության հետ կապված իշխանության ունեցած խնդրի մասին Հարությունյանն ասաց․ «Հանրությունը ընդդիմադիրների շարքում եղող պրոֆեսիոնալներին տեսել է, և մեծամասնությունը իրենց ձայնը տվել է ՔՊ-ին և ոչ այս ուժերին, քանի որ համեմատել է և ընտրություն կատարել»։