Ավելին 4 տարի առաջ - 22:29 24-05-2022

Կապկի ծաղիկն ախտորոշելը դժվար է․ վարակաբան



Գամալեայի կենտրոնի գլխավոր գիտաշխատող, վիրուսաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Անատոլի Ալտշտեյնը հայտարարել է, որ դժվար է ախտորոշել կապիկի ծաղիկը, եթե հայտնի չէ, թե որտեղ և ինչպես է տեղի ունեցել վարակումը։
Նրա խոսքով, վաղուց հայտնի է, որ կապկի ծաղիկը կարող է վարակել մարդկանց, հիվանդությունը կարող է լինել շատ ծանր, ընդ որում, մահացությունը 1-10% է։

«Սև ծաղկի դեպքում` 5-ից 50%: Վարակների ախտանշանները նման են՝ բարձր ջերմություն, գլխացավ, ցան։ Այնուամենայնիվ, նրանց, ովքեր կապկի ծաղիկով վարակվում են անմիջապես կենդանիներից, այնքան էլ հեշտ չէ ախտորոշել: Քիչ թե շատ հասկանալի է, եթե դա տեղի է ունենում Աֆրիկայում: Ռուսաստանում մշակվել են կապիկի ծաղկի ախտորոշման կոնկրետ մեթոդներ, թեստերը հնարավորություն են տալիս տարբերակել վիրուսը բնական ծաղիկից»,- ասել է Ալտշտեյնը։

Նա հավելել է, որ, ընդհանուր առմամբ, կապկի ծաղիկը մարդկության համար վտանգավոր չէ։ Ըստ պրոֆեսորի՝ մարդուց մարդուն փոխանցման ժամանակ ամեն անգամ վիրուսի ախտածինությունը նվազում է։