Ավելին 4 տարի առաջ - 20:12 24-05-2022

Ուիլ Սմիթը պատմել է իր կյանքի ամենադժոխային փորձառություններից մեկի մասին


Դերասան Ուիլ Սմիթը Դեյվիդ Լեթերմանին տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես է երկու տարով ընդմիջում վերցրել և մեկնել Պերու, երբ իր կարիերայի բարձունքում էր գտնվում։

Սմիթը խոստովանել է, որ այնտեղ նա շամանի հսկողության տակ այահուասկա հալյուցինոգեն դեղամիջոցն է ընդունել։ Դերասանի խոսքով՝ ընդունելություններից մեկի ժամանակ նա ապրել է իր կյանքի «ամենադժոխային» փորձառություններից մեկը։ «Ես տեսա, թե ինչպես են իմ բոլոր փողերն անհետանում, տունս կորցնում եմ, կարիերաս ավարտվում է: Ես կառչում եմ փողերիցս, կարիերայից, կյանքս փլուզվում է, սիրտս խառնում է, իսկ դուստրս՝ Ուիլոուն գոռում է՝ օգնիր ինձ, հայրիկ»,- Սմիթի խոսքերն է մեջբերում Insider-ը։

Ուիլ Սմիթի խոսքով՝ շամանը հանգստացրել է նրան։ «Ես եկել եմ այն ​​եզրակացության, որ անկախ նրանից, թե ինչ է տեղի ունենում իմ կյանքում, ես կարող եմ հաղթահարել այն», - ասել է նա:

Ayahuasca-ն օրինական է համարվում Եվրոպական Միությունում և Միացյալ Նահանգներում, եթե դրա բաղադրության մեջ չեն մտնում DMT պարունակող բույսեր: