Թուրքական բանակը կորուստներ է ունեցել Իրաքի հյուսիսում
copy image url

Թուրքական բանակը կորուստներ է ունեցել Իրաքի հյուսիսում

Արտաքին 3 տարի առաջ - 17:58 24-05-2022
Թուրքիայի զինուժի կողմից Իրաքի հյուսիսում իրականացվող «Pençe Kilit» (Մագիլ-Կողպեք) ռազմագործողության ընթացքում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների հետ բախման հետևանքով 3 զինվոր է սպանվել և ևս 4-ը վիավորվել։ Այս մասին Twitter-ում հաղորդագրություն է հրապարակել Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։

Հայտարարության մեջ նշվում է, որ վիրավորված թուրք զինվորները հոսպիտալացվել են։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել էր, որ թուրքական կողմից 10 զինվոր է սպանվել։